Երևանի աստղադիտարան, Երևանի պետական համալսարանի գիտաուսումնական հիմնարկություն։ Աստղադիտարանն ունի 6 սմ տրամագծով աստղադիտակ, դիտողական և չափիչ գործիքներ ու սարքեր։ Ուսումնական դիտումներ են անցկացնում համալսարանի ֆիզիկայի, մեխանիկա-մաթեմատիկական և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողները։

Երևանի աստղադիտարան
Երևանի աստղադիտարանի շենքը 1.jpg
Երևանի աստղադիտարանի շենքը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/6
Համայնք Կենտրոն
Գտնվում է Ուսանողական այգում
Նախագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյան
Հիմնադրում 1933 թվականին
Նյութ տուֆ

Կառույցն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

ՇենքըԽմբագրել

Երևանի աստղադիտարանի շենքը կառուցվել է 1933 թվականին (նախագծվել՝ 1921 թվականին ճարտարապետ Ա. Թամանյանի կողմից)։ Համաձայն Երևանի առաջին գլխավոր հատակագծի (1924 թվական)՝ նախատեսված «Ուսանողական թաղամասի» կոմպոզիցիայի կենտրոնն է եղել Երևանի պետական համալսարանի Աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազան, որտեղ էլ տեղակայված է եղել Երկրի արհեստական արբանյակների Երևանի դիտակայանը (հիմնադրվել է 1957 թվականին)։ Այստեղ ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի ծրագրով ամեն օր կատարվում էին դիտումներ, իսկ արդյունքները հրապարակցվում էին միութենական և արտասահմանյան գիտական պարբերականներում։ Շենքի ճարտարապետական հորինվածքը ներառում է ուղղանկյուն հատակագիծն և շարժական գմբեթը՝ գլանաձև, միմյանց համակցված ծավալներով։ Շենքի առաջին հարկում կան ընդարձակ լսարան և աշխատասենյակներ, երկրորդ հարկում՝ հարթակ՝ դիտման բոլոր անհրաժեշտ սարքերով։

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977

Արտաքին հղումներԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/6