Վիկտոր Զինչուկ
Վիկտոր Իվանի Զինչուկ (ապրիլի 8, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ) — ռուս կիթառահար, կոմպոզիտոր, գործիքավորող, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Սան Մարինոյի գիտությունների միջազգային ակադեմիայի ասոցացված պրոֆեսոր, Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանի դոցենտ։ Բացի ստեղծելուց սեփական երաժշտությունները, կատարել է դասական երաժշտության վերադաշնակումներ.Ս. Բախի, Գ. Պագանինիի, Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ջ. Գերշվին։
Վիկտոր Զինչուկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 8, 1958 (65 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | instrumental rock?, neo-classical metal?, դասական փոփ, ջազ-ֆյուժն և հարդ ռոք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, կիթառահար և ռոք երաժիշտ |
Գործիքներ | կիթառ |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ |
Պարգևներ | |
Կայք | zinchuk.ru |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
1976 թվականին Վիկտորը ընդունվեց ռուսական երաժշտական դպրոց,շնորհալի երեխաների խումբ՝ դասական կիթառի դասարան և սովորեց 4 տարի։ 1987 թվականին՝ աշխատելով 7 տարի է տարբեր կոլեկտիվների հետ, Զինչուկը սկսել է մեներգային կարիերան։ Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է լավագույն կիթառահար՝ Համամիութենական ռադիոյի Երիտասարդական ալիքի հարցման տվյալների համաձայն։ Նաև 1987 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեց փաստագրական ֆիլմ Վիկտոր Զինչուկի մասին, որի շնորհիվ շատերը կարողացան ծանոթանալ երաժշտի ստեղծագործությանը։ 1991 թվականին նա հաղթել է Շվեյցարիայի մեծ երաժշտական փառատոնում և մինչ այժմ արժանիորեն հանդես է գալիս բազմաթիվ այլ փառատոններում ևս։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի մաշկույթի և արվեստի պետական համալսարանը։
Ձեռքբերումներ և մրցանակներ Խմբագրել
Վիկտոր Զինչուկը ունի հետեւյալ տիտղոսներն ու մրցանակները.
- Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2005) [1]
- 2018 թվականին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով — «հայրենական մշակույթի և արվեստի մեջ ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար»:
Փառատոններ ու մրցույթներ Խմբագրել
- 1983 — Վագիֆ Մուստաֆա-Զադեի անվան փառատոն (Բաքու, Առաջին մրցանակ)
- 1983 — Մոսկվայի ջազ-փառատոն (հաղթող)
- 1983 — Լենինգրադի ջազ-փառատոն (հաղթող)
- 1989 — «Ինտերշանս'89» միջազգային փառատոն (հաղթող)
- 1990 — Հեռուստատեսային փառատոն «Ճանապարհ դեպի բանաստեղծության աշխարհ» (հաղթող)
- 1991 — Միջազգային փառատոն Ֆրիբուր քաղաքում, Շվեյցարիա (հաղթող)
- 1993 — «Բրատիսլավիայի քնար» միջազգային փառատոն
- 1994 — Key Brothers ռոք-փառատոն (Թուրին, Իտալիա)
- 1994 — Պոնշարրա կոմունայի քաղաքապետի կողմից մեդալ (Ֆրանսիա)
- 1996 — «Ոսկե եղնիկ» (Տրանսիլվանիա, Ռումինիա, 3-րդ տեղ «Տեսահոլովակ» անվանակարգում)
- 2003 — «Սլավյանսկի բազար» միջազգային փառատոնը (Վիտեբսկ)
- 2004 — Միջազգային փառատոն «Musik Messe» միջազգային երաժշտական ցուցահանդեսի շրջանակներում (Մայնի Ֆրանկֆուրտ)
- 2012 — Ուսանողական ջոկատների երգի Համառուսաստանյան փառատոն
Սկավառակագրություն Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25 октября 2005 г. № 1241»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2018-12-23