Վիկտոր Նիկոլաևիչ Դմիտրենկո (ռուս.՝ Ви́ктор Никола́евич Дмитре́нко , ապրիլի 4, 1991(1991-04-04)[1], Պրիմորսկո-Ախտարսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական և ղազախական[2] ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Ղազախստանի հավաքականի կազմում։

Վիկտոր Դմիտրենկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 4, 1991(1991-04-04)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Պրիմորսկո-Ախտարսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2005—2007 Ռուսաստան Կուբան

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010  Մոլդովա Զիմբրու 10 (0)
2011  Ռուսաստան Տորպեդո (Արմավիր) 14 (0)
2012—2015 Ղազախստան Աստանա 75 (4)
2015  Ղազախստան Ակտոբե 16 (2)
2016—2019 Ղազախստան Տոբոլ (Կոստանայ) 89 (1)
2017  Ղազախստան Շախտյոր (Կարագանդա) 15 (0)
2020—մ.հ. Ղազախստան Օրդաբասի

Ազգային հավաքական
2012—2013 Ղազախստան Ղազախստան (մինչև 21) 2 (0)
2012—2017 Ղազախստան Ղազախստան 19 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 6.3.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8.11.2019

Դմիտրենկոն Ղազախստանի չեմպիոն (2014) և Ղազախստանի գավաթակիր (2012) է։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 11 տարեկան հասակում՝ «Ազովեց» ակումբում, առաջին մարզիչը եղել է Սերգեյ Ռոգոզինը, որը այնուհետև Վիկտորին խորհուրդ է տվել տեղափոխվել «Կուբանի» գիշերօթիկ, որտեղ էլ նա 2005 թվականին շարունակել է ֆուտբոլային կրթությունը[3]։ «Կուբանի» գիշերօթիկում նրան մարզել է Իգոր Կալեշինը[4]։ 2007 թվականին հայտավորվել է ակումբի կազմում, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։ 2008 թվականին «Կուբանի» այն ժամանակվա մարզիչ Ալեքսանդր Տարխանովի հրավերով[4] կրկին հայտավորվել է թիմի կազմում, այս անգամ արդեն առաջին դիվիզիոնի մրցաշարում[5]։

2008 թվականի նոյեմբերի 3-ին Վիկտորն իր նորամուտն է կատարել ակումբի հիմնական կազմում՝ փոխարինելով Գեորգի Ջիոևին առաջնության 43-րդ խաղաշրջանի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի դեմ խաղի 75-րդ րոպեին[6]։ Նոյեմբերի 6-ին երկրորդ անգամ հանդես է եկել ակումբի հիմնական կազմում՝ 44-րդ խաղաշրջանի Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ խաղի 84-րդ րոպեին՝ փոխարինելով Ռոման Լենգիելին[7]։ 2009 թվականի միջսեզոնի ընթացքում «Կուբանը» գլխավորող Սերգեյ Օվչինիկովը նրան ընդգրկել է խաղի հիմնական հայտացուցակում[4], սակայն, պաշտոնակն խաղերում «Շեֆը» այդպես էլ չի հայտնվել խաղադաշտում։ Պրեմիեր լիգայում նորամուտը կատարել է 2009 թվականի նոյեմբերի 29-ին՝ 30-րդ խաղաշրջանի Ղազախստանի «Ռուբինի» դեմ խաղի 86-րդ րոպեին փոխարինելով Անդրեյ Մուրեշանին[8]։ Բացի այդ, այդ մրցաշրջանում երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ խփելով մեկ գնդակ։

2010 թվականի մրցաշրջանում նա հիմնական կազմում չի խաղացել, օգոստոսի 25-ին հայտարարվել է, որ Վիկտորը երկարաձգել է պայմանագիրը «Կուբանի» հետ և անմիջապես վարձավճարային հիմունքներով տեղափոխվել Քիշնևի «Զիմբրու»՝ լրացուցիչ խաղային պրակտիկա ստանալու համար[9]։ «Զիմբրուի» կազմում նորամուտը կատարել է սեպտեմբերի 11-ին Քիշնևի մեկ այլ ակումբի՝ «Դաչիայի» դեմ խաղում։ Սեպտեմբեր ամսին մասնակցել է թիմի երեք հանդիպումների՝ բոլոր խաղերում խաղադաշտ դուրս գալով ակումբի հիմնական կազմում, այդ հանդիպումներում ակումբը տարել է 2 հաղթանակ և 1 անգամ խաղացել է ոչ-ոքի[10]։ Վարձակալության ընթացքում «զուբրովի» կազմում անցկացրել է 10 հանդիպում առաջնությունում և 1 հանդիպում Մոլդովայի գավաթի խաղարկությունում, բացի այդ, 7 անգամ լրագրողների կողմից ընդգրկվել է խորհրդանշական խաղաշրջանների հավաքականներում։ Նոյեմբերին՝ վարձակալության ավարտից հետո, վերադարձել է «Կուբան»[11]։ 2011 թվականին կրկին վարձակալության է տրվել, այս անգամ Արմավիրի «Տորպեդոյում»։ Երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 14 խաղի և թիմի հետ զբաղեցրել է աղյուսակում երկրորդ տեղը, սակայն դա չի օգնել «Տորպեդոյին» բարձրանալ դասակարգման աղյուսակում։

2012 թվականին ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Աստանա»։ Որպեսզի չհամարվի լեգիոներ,անմիջապես ղազախական անձնագիր է ստացել[12]։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման և խփել է 2 գնդակ։ 2013 թվականիի մրցաշրջանում Դմիտրենկոն համարվել է հիմնական կազմի ամուր խաղացող և օգնել է թիմին նվաճել առաջնության արծաթե մեդալները։ 2013 թվականի հուլիսի 4-ին նորամուտ է կատարել եվրագավաթներում՝ առաջին որակավորման փուլում բուլղարական «Բոտև» ակումբի հետ։ 2014 թվականի փետրվարի 11-ին «Աստանայի» հետ պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով[13]։ 2014 թվականի մրցաշրջանում Դմիտրենկոն առաջին անգամ դարձել է Ղազախստանի առաջնության հաղթող և թիմի հետ հասել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ[14]։

 
Դմիտրենկոն «Աստանայի» կազմում

2015 թվականի հունվարի 11-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է «Ակտոբե»[15]։ Ծնկահոդի ցավերի պատճառով բաց է թողել թիմի ամբողջ երկրորդ հավաքը, սակայն կարողացել է վերականգնվել մինչև առաջնության մեկնարկը[16]։ 2015 թվականի մարտի 15-ին «Տարազի» հետ արտագնա խաղում նորամուտ է կատարել ակումբի կազմում՝ 90-րդ րոպեին փոխարինելով Դանիլո Նեկոյին։ Առաջնության ավարտից հետո «Ակտոբեն» գրավել է երրորդ տեղը՝ ձախողելով մրցաշրջանին առաջադրած խնդիրները։ Դմիտրենկոն չի կարողացել տեղ գրավել թիմի հիմնական կազմում՝ անցկացնելով 16 խաղ։

2016 թվականի ձմեռային մրցաշրջանում համալրել է Կոստանայի «Տոբոլ» ակումբի կազմը[17]։ Ապրիլի 17-ին «Աստանայի» հետ արտագնա խաղում կատարել է նորամուտ ակումբի կազմում։ Առաջնությունում ընդհանուր առմամբ մասնակցել է 18 հանդիպման։ 2017 թվականի մրցաշրջանի առաջին կեսը Դմիտրենկոն անցկացրել է «Տոբոլում», սակայն պարտվել է հիմնական կազմում տեղի համար պայքարում և վարձավճարով տեղափոխվել Կարագանդայի «Շախտյոր»[18]։ Օգնել է ակումբին խուսափել դուրս մնալուց՝ առաջնությունում անցկացնելով 15 հանդիպում։ Վարձակալությունն ավարտելուց հետո Դմիտրենկոն վերադարձել է Կոստանայի «Տոբոլ»[19]։

Հավաքականում խմբագրել

Ղազախստանի քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո Դմիտրենկոն սկսել է ներգրավվել Ղազախստանի երիտասարդական հավաքականում[2]։ 2012 թվականի հունիսին նա երկու լրիվ հանդիպում է անցկացրել Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում՝ Լատվիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում։ Նույն թվականի սեպտեմբերին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Իռլանդիայի հավաքականի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին, որտեղ Դմիտրենկոն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին[20], և Շվեդիայի, որի հետ խաղում նա կատարել է նորամուտը։ 2013 թվականի փետրվարի 6-ին իր առաջին գոլն է խփել Ղազախստանի հավաքականի կազմում Մոլդովայի հավաքականի հետ ընկերական խաղում։

Ձեռքբերումներ խմբագրել

«Կուբան»
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնում զբաղեցրել է 2-րդ տեղը (անցում բարձրագույն դիվիզիոն) - 2008
«Աստանա»
  • Ղազախստանի առաջնության հաղթող - 2014
  • Ղազախստանի փոխչեմպիոն - 2013
  • Ղազախստանի գավաթի դափնեկիր - 2012
«Ակտոբե»
  • Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2015

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 11-ի դրությամբ[21]
Մրցաշրջան Ակումբ Դիվիզիոն Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2008 Կուբան ՊՖԼ 2 0 0 0 - - 2 0
2009 ՌՖՊԼ 1 0 - - 1 0
2010 ՊՖԼ 0 0 - - 0 0
2010/11 Զիմբրու (վարձավճար) Ազգային դիվիզիոն 10 0 - - 24 2
2011/12 Տորպեդո (վարձավճար) Երկրորդ դիվիզիոն 14 0 3 0 - - 17 0
2012 Աստանա ԿՊԼ 18 2 6 0 - - 24 2
2013 31 1 2 0 2 0 1 0 36 1
2014 26 1 4 0 6 0 - 36 1
2015 Ակտոբե ԿՊԼ 16 2 3 1 1 0 - 20 3
2016 Տոբոլ ԿՊԼ 18 0 0 0 - - 18 0
2017 11 0 0 0 - - 11 0
2017 Շախտյոր (վարձավճար) ԿՊԼ 15 0 0 0 - - 11 0
2018 Տոբոլ ԿՊԼ 1 0 0 0 - - 11 0
Ընդհանուր կարիերայում 181 6 18 1 9 0 1 0 209 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Новый псевдоказахстанец «Астаны»(չաշխատող հղում)
  3. «Четыре вопроса юной четвёрке» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Профиль игрока» (ռուսերեն). gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Официальная заявка ФК «Кубань» на сезон 2008 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Статистика матча «Кубань» — «Машук-КМВ»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 2008 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Статистика матча «Кубань» — «Алания»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 2008 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «Статистика матча «Кубань» — «Рубин»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 2009 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Воспитанники «Кубани» продлили контракты с клубом» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Дмитренко: «В „Зимбру" меня сравнивают с Армашом»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. «Виктор Дмитренко: Футбол и учёба» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Главные режиссеры нашего футбола» (ռուսերեն). «Караван». 2014 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  13. «ФК "Астана" продлила контракт с Дмитренко» (ռուսերեն). vesti.kz. 2014 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  14. ««Астана» — «Вильярреал» 0:3. Дома не всегда легко» (ռուսերեն). sport.kz. 2014 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  15. «Дмитренко перешел в «Актобе»» (ռուսերեն). sport.kz. 2015 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  16. «Защитнику "Актобе" Дмитренко не потребуется операция» (ռուսերեն). «vesti.kz». 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  17. «Виктор Дмитренко: «„Актобе" до сих пор не рассчитался с футболистами»» (ռուսերեն). sports.kz. 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  18. ««Шахтер» подписал контракт с Виктором Дмитренко» (ռուսերեն). sports.kz. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  19. «Защитник сборной Казахстана по футболу вернулся в "Тобол"» (ռուսերեն). vesti.kz. 2018 թ․ փետրվարի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  20. «Стартуем в отборе к ЧМ-2014» (ռուսերեն). lyakhov.kz. 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  21. «V. DMITRENKO». uk.soccerway.com. Soccerway.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դմիտրենկո» հոդվածին։