Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտոր Ռաֆիկի Դավթյան (փետրվարի 14, 1960, Կալինինո, Նինոծմինդայի շրջան, Վրաստան), հայ ազատամարտիկ, ՀՀ բանակի փոխգնդապետ (2004)։

Վիկտոր Դավթյան
Ծնվել էփետրվարի 14, 1960(1960-02-14)[1] (64 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1978-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, մասնակցել Աֆղանստանում մղված մարտերին, վիրավորվելուց հետո զորացրվել։ 1991-1994 թվականներին Շուշիի առանձնակի գումարտակի կազմում (վաշտի հրամանատար) մասնակցել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Սրխավենդ), Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի, Կուբաթլուի, շրջանների ինքնապաշտպանական և ազատազրական մարտերին։ 1999-2003 թվականներին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գումարտակի հրամանատար, 2003 թվականից ծառայում է № զորամասում։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2013 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։