Վիկտոր Վիկտորով Գենև (ռուս.՝ Виктор Викторов Генев, հոկտեմբերի 27, 1988(1988-10-27)[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Վիկտոր Գենև
Виктор Викторов Генев
Անձնական տվյալներ
Ազգությունը բուլղարացի
Քաղաքացիությունը Բուլղարիա Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1988(1988-10-27)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 189 սմ
Քաշ 83 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
Բուլղարիա Լևսկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010 Բուլղարիա Լևսկի 22 (0)
2007  Բուլղարիա Մոնտանա 11 (0)
2010-2011 Բուլղարիա Սլավիա 26 (2)
2011  Ռուսաստան Կռիլյա Սովետով 2 (0)
2012 Ուկրաինա Ալեքսանդրիա 9 (2)
2012-2013 Բուլղարիա Սլավիա 18 (1)
2014-2015 Ղազախստան Սպարտակ (Սեմեյ) 29 (1)
2015 Շոտլանդիա Սենտ Միրեն 6 (0)
2015-2016 Ռումինիա Պետրոլուլ 12 (0)
2016 Բելառուս Դինամո (Մինսկ) 2 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Բուլղարիա Բուլղարիա (երիտ.) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վիկտոր Գենևը Սոֆիայի «Լևսկի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 19 տարեկան հասակում ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և գրեթե միանգամից վարձավճարով տեղափոխվել է բուլղարական «Մոնտանա» ակումբ[3], որն այդ ժամանակ խաղում էր Բուլղարիայի երկրորդ դիվիզիոնում։ Անցկացնելով 11 խաղ՝ Գենևը վերադարձել է «Լևսկի», որի կազմում նրա դեբյուտը կայացել է 2008 թվականի մարտի 19-ին Բուլղարիայի առաջնության շրջանակներում Պլովդիվի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Լոկոմոտիվի»[4]։ 2009 թվականին «Լևսկին» դարձել է Բուլղարիայի չեմպիոն և Սուպերգավաթի խաղարկության հաղթող։ Հուլիսի 15-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում անցկացվող Անդորրայի «Սան Ժուլիս» ակումբի դեմ խաղի ժամանակ տեղի է ունեցել Գենևի դեբյուտը միջազգային մակարդակում[5]։

2010 թվականի հուլիսի 23-ին Գենևը պայմանագիր է կնքել Սոֆիայի «Սլավիա» ակումբի հետ, որի կազմում հուլիսի 31-ին մասնակցել է Բուլղարիայի առաջնությանը[6], իսկ հոկտեմբերի 17-ին խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Չեռնո Մորե» ակումբի դարպասը[7]։ Մրցաշրջանի արդյունքներով՝ «Սլավիան» զբաղեցրել է 11-րդ տեղը Բուլղարիայի առաջնությունում և հասել մինչև Բուլղարիայի գավաթի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է ԲԿՄԱ-ին[8]։

2011 թվականի հուլիսի 21-ին Գենևը մեկ տարով վարձավճարային պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ[9]։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նրա դեբյուտը կայացել է օգոստոսի 1-ին Պերմի «Ամկար» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով[10]։ 2012 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Ալեքսանդրիա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել 2 գոլ[11]։ Այնուհետև կրկին վերադարձել է «Սլավիա»։

Խաղացել է Ղազախստանի «Սպարտակ», շոտլանդական «Սենտ Միրեն» և ռումինական «Պետրոլուլ» ակումբներում։

2016 թվականի փետրվարի 13-ին Գենևը պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ակումբի հետ[12]։ Կես տարվա ընթացքում մասնակցել է 3 խաղի՝ երկուսը առաջնությունում, մեկը՝ Գավաթի առաջնությունում (երկու անգամ դուրս է եկել փոխարինման և մեկ անգամ փոխարինվել է)։ 2016 թվականի հուլիսի 12-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի հետ ակումբի պայմանագիրը խզվել է[13]։

Հավաքականում խմբագրել

Վիկտոր Գենևը Բուլղարիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին՝ անցկացնելով 5 խաղ և խփելով 1 գոլ։ Միակ գոլը Վիկտոր Գենևը խփել է 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Շվեդիայի հավաքականի դեմ արտագնա խաղում՝ հանդիպման 34-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը, սակայն դա չի փրկել բուլղարացիներին պարտությունից[14]։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին Բուլղարիայի ազգային հավաքականի մարզիչ Լոթար Մաթեուսը Գենևին հրավիրել է նախապատրաստվելու Սերբիայի հավաքականի դեմ խաղին[15]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Լևսկի»
  • Բուլղարիայի չեմպիոն 2008/09
  • Բուլղարիայի սուպեր գավաթակիր -2009
  «Սլավիա» (Սոֆիա)
  • Բուլղարիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից- 2010/11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. №52 Виктор Генев. Профиль Газета.Ru (ռուս.)
  4. Lokomotiv Plovdiv vs. Levski Sofia 1—0 Արխիվացված 2016-10-09 Wayback Machine soccerfame.com, 19 марта 2008 (անգլ.)
  5. Levski Sofia vs. Sant Julià 4—0 Soccerway.com, 15 июля 2009 (անգլ.)
  6. Cherno More vs. Slavia Sofia 3—2 Soccerway.com, 17 октября 2010 (անգլ.)
  7. Slavia Sofia vs. Kaliakra 0—1 Soccerway.com, 17 октября 2010 (անգլ.)
  8. CSKA Sofia vs. Slavia Sofia 1—0 Soccerway.com, 25 мая 2011 (անգլ.)
  9. «Крылья» подписали контракт с болгарским защитником Официальный сайт самарских «Крыльев Советов», 21 июня 2011 (ռուս.)
  10. Протокол матча «Кралья Советов» — «Амкар»: Россия, Чемпионат России, Премьер-лига 2011, Тур 18 — 1:1 Sportbox.ru, 1 августа 2011
  11. «Другий підготовчий етап». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  12. Болгарский защитник Виктор Генев стал игроком минского "Динамо"
  13. «Трансферные новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  14. Sweden U21 vs. Bulgaria U21 2—1 Soccerway.com, 9 сентября 2009 (անգլ.)
  15. Лотар Матеус обяви националите за мача със Сърбия(չաշխատող հղում) Официальный сайт национальной сборной Болгарии, 11 ноября 2010 (բուլղ.)

Արտաքին հղումներ խմբագրել