Վիկտոր Բոյն[5] (հոլ.՝ Victor Boin, փետրվարի 28, 1886(1886-02-28)[1][2], Բրյուսել, Բելգիա[3][4] - մարտի 31, 1974(1974-03-31)[2], Բրյուսել, Բելգիա[3]), բելգիացի ջրագնդակ մարզաձև խաղացող, լողորդ և սուսերամարտիկ, ամառային օլիմպիական խաղերի մրցանակակիր։ Առաջին անգամ օլիմպիական երդում տվեց 1920 թվականի օլիմպիական խաղերում[6]։

Վիկտոր Բոյն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝լողորդ, սուսերամարտիկ, լրագրող և ջրագնդորդ
Երկիր՝ Բելգիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 28, 1886(1886-02-28)[1][2]
Ծննդավայր՝Բրյուսել, Բելգիա[3][4]
Մահվան ամսաթիվ՝մարտի 31, 1974(1974-03-31)[2] (88 տարեկան)
Մահվան վայր՝Բրյուսել, Բելգիա[3]

Բոյնը երկու անգամ ընդգրկվել է ջրագնդակի Բելգիայի օլիմպիական հավաքականում, որտեղ էլ դարձել է Լոնդոնի 1908 թվականի խաղերի արծաթե մեդալակիր և Ստոկհոլմի 1912 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Բացի այդ, իր առաջին օլիմպիադայում նա մասնակցել է 100 մ ազատ ոճի լողին, սակայն դուրս է եկել առաջին իսկ ռաունդից։

Ստոքհոլմի խաղերից սկսած՝ Բոյնը զբաղվեց սուսերամարտով։ Այդ մրցումներում նա չորրորդ տեղն Է զբաղեցրել սուսերամարտիկների շարքում։ Ութ տարի անց նա առաջինն է Օլիմպիական երդում տվել Անտվերպենում՝ 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, և այդ մրցումներում էլ թիմային մրցապայքարում դարձավ արծաթե մեդալակիր։ Անհատական մրցաշարում արդեն նա դուրս է եկել առաջին ռաունդից հետո։ Մարզական կարիերայի ավարտից հետո նա Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահն էր 1955-1965 թվականներին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բոյնը ռազմական օդաչու էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.sports-reference.com/olympics/athletes/bo/victor-boin-1.html
  4. 4,0 4,1 4,2 Հոլանդերեն Վիքիպեդիա (նիդերլ.) — 2001.
  5. «Имя и фамилия спортсмена на сайте Федерации фехтования России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Olympic oath (Antwerp 1920)» (անգլերեն). www.olympic.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Բոյն» հոդվածին։