Վիկի Լեանդրոս (գերմ.՝ Vicky Leandros, իրական անունը՝ Վասիլիկի Պապատանասիուի, օգոստոսի 23, 1949(1949-08-23)[2], Palaiokastritsa, Commune of Lakones, Kerkyra, Paleokastrites Municipal Unit, Քորֆու, Հոնիական կղզիներ, Հունաստան[3][4]), հունական ծագումով գերմանացի երգչուհի, Եվրատեսիլ-1972 մրցույթի հաղթող։

Վիկի Լեանդրոս
Բնօրինակ անունհուն․՝ Βίκυ Λέανδρος
Ի ծնե անունհուն․՝ Βασιλική Παπαθανασίου[1]
Նաև հայտնի է որպեսΒίκυ Λέανδρος և Vicky Leandros
Ծնվել էօգոստոսի 23, 1949(1949-08-23)[2] (74 տարեկան)
Palaiokastritsa, Commune of Lakones, Kerkyra, Paleokastrites Municipal Unit, Քորֆու, Հոնիական կղզիներ, Հունաստան[3]
Երկիր Հունաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և քաղաքական գործիչ
Գործիքներվոկալ և Ակուստիկ կիթառ
ԼեյբլPhilips Records
ԱմուսինIvan Zisiadis? և Enno von Ruffin?
Պարգևներ
Կայքvickyleandros.eu
 Vicky Leandros Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կորֆու կղզում երգիչ և կոմպոզիտոր Լեանդրոս Պապատանասիուի ընտանիքում, որը հայտնի է Լեո Լեանդրոս կեղծանունով։ 1958 թվականից հոր հետ ապրել է Գերմանիայում։ 1965 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը՝ Messer, Gabel, Schere, Licht, որը նրան հռչակ է բերել։ 1967 թվականին առաջարկ է ստացել ներկայացնել Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ՝ Amour est bleu երգով զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հանդես գալով Վիկի անվան տակ[5]։ Միևնույն ժամանակ, երգը դարձել է միջազգային հիթ, ինչը դարձել է նրա երկարատև ժողովրդականության ելակետը աշխարհի շատ երկրներում։

1971 թվականին ստացել է «բրոնզե վարդ Մոնտրյո» մրցանակը իր «Իչ բին»հեռուստատեսային շոուի համար։ 1972 թվականին կրկին ներկայացրել է Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ 1972 մրցույթում, որտեղ Après Toi երգով գրավել է առաջին տեղը[6], 1971 թվականին ստացել է «բրոնզե վարդ Մոնտրյո» մրցանակը իր «Իչ բին»հեռուստատեսային շոուի համար։ 1972 թվականին կրկին ներկայացրել է Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ 1972 մրցույթում, որտեղ Après Toi երգով գրավել է առաջին տեղը։

Երգչուհին հսկայական թվով ոսկե և պլատինե սկավառակներ է ստացել աշխարհի շատ երկրներում՝ մի քանի տասնամյակ լինելով վաճառված ձայնագրությունների քանակով համաշխարհային առաջատարներից մեկը: Իր կարիերայի ընթացքում Վիկի Լեանդրոսը ձայնագրել է ավելի քան 450 սինգլ և 460 LP տարբեր լեզուներով, որոնց ընդհանուր տպաքանակը գերազանցել է վաճառված 40 միլիոն օրինակը։

2006 թվականին մասնակցել է Եվրատեսիլի գերմանական ազգային ընտրությանը, սակայն ձախողվել է։ Նույն թվականին ՊԱՍՈԿ կուսակցությունից ընտրվել է հունական Պիրեյ նավահանգստային քաղաքի փոխքաղաքապետ, սակայն 2008 թվականին թողել է իր պաշտոնը և վերադարձել երաժշտական կարիերայի։

2011 թվականին մասնակցել է գերմանական Scooter խմբի The Big Mash Up ալբոմի C'est Bleu երգի ձայնագրմանը։ Երգը հիմնված է նրա l'amour est bleu հիթի վրա, փոխառված են նրա կատարման առաջին երկու հատվածները։

Սկավառակագրություն

խմբագրել
  • 1966: Songs und Folklore
  • 1967: A taste of… Vicky
  • 1968: Summertime forever
  • 1969: Vicky und ihre Hits
  • 1969: Ich glaub' an dich
  • 1971: Ich bin
  • 1972: Vicky Leandros
  • 1973: Meine Freunde sind die Träume
  • 1974: Mein Lied für dich
  • 1975: Ich liebe das Leben
  • 1975: Tango d’amour
  • 1975: Across the water
  • 1977: Du, du liegst mir im Herzen
  • 1977: V.L.
  • 1977: Süßer die Glocken nie klingen
  • 1978: Ich bin ein Mädchen
  • 1978: Vicky Leandros
  • 1981: Ich gehe neue Wege
  • 1981: Love is alive
  • 1982: Verlorenes Paradies
  • 1983: Vicky
  • 1985: Eine Nacht in Griechenland
  • 1988: Ich bin ich
  • 1989: Piretos tou Erota
  • 1990: Starkes Gefühl
  • 1991: Nur einen Augenblick
  • 1993: Andres
  • 1995: Lieben und Leben
  • 1997: Gefühle
  • 1998: Weil mein Herz Dich nie mehr vergisst
  • 2000: Jetzt
  • 2001: Now!
  • 2001: Mit offenen Armen
  • 2002: Weihnachten mit Vicky Leandros
  • 2003: Vicky Leandros singt Mikis Theodorakis
  • 2005: Ich bin wie ich bin
  • 2006: Ich bin wie ich bin - հատուկ թողարկում
  • 2006: Ich bin wie ich bin - Das Jubiläumskonzert
  • 2009: Möge der Himmel
  • 2010: Zeitlos
  • 2015: Ich weiß, dass ich nichts weiß

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Βίκυ Λέανδρος
  2. 2,0 2,1 https://www.myastro.gr/famous/viku_leandros_.html
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Vicky Leandros Արխիվացված է Հոկտեմբեր 9, 2021 Wayback Machine-ի միջոցով: // IMDb
  5. «Eurovision 1967 Luxembourg: Vicky — "L'amour Est Bleu"». Արխիվացված է օրիգինալից 2020-09-12-ին. Վերցված է 2021-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Eurovision 1972 Luxembourg: Vicky Leandros — "Après Toi"». Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)