Վիլյամ Մորտոն (բժիշկ)
Վիլյամ Թոմաս Գրին Մորտոն (անգլ.՝ Morton William Thomas Green, օգոստոսի 9, 1819[1][2][3][…], Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 15, 1868[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ատամնաբույժ և վիրաբույժ, ով առաջին անգամ 1846 թվականին հաջողությամբ կիրառեց ինհալացիոն եթերայուղը՝ որպես անզգայացուցիչ թմրաքուն (նարկոզը) ստեղծելու համար։
Վիլյամ Մորտոն անգլ.՝ Morton William Thomas Green | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 15, 1868[4] (48 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Կաթված |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի բժշկական դպրոց |
Մասնագիտություն | բժիշկ, ատամնաբույժ և վիրաբույժ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Մորտոնը ծնվել է 1819 թվականին Չարլտոն (Մասաչուսետս) քաղաքում։ Երիտասարդ տարիներին սովորել է ատամնաբուժական վիրաբուժություն Բալթիմորի քոլեջում և 1842 թվականին սկսեց իր պրակտիկան։ 1842 - 1843 թվականներին Մորտոնը Խորաս Ուելսի հետ համատեղ սկսեց աշխատել։ Սակայն նրանց գործընկերությունը շահավետ չէր և 1843 թվականին այն ավարտվեց։
Մեկ տարի անց Ուելսը սկսեց փորձարկումներ իրականացնել ազոտային օքսիդով, որպես անզգայացուցիչ։ Նա կարողացավ այն արդյունավետ օգտագործել իր Հարտֆորդի բժշկական պրակտիկայում։ Ցավոք սրտի, անզգայացման ցուցադրումը հասարակության մեջ Բոստոնում ավարտվեց անհաջողությամբ, և Ուելսը ինքնասպան եղավ։
1868 թվականի հուլիսին Մորտոնը Նյու Յորքում էր։ Շոգ էր և նա տոթից թեթևանալու համար ուղևորվեց Կենտրոնական զբոսայգի, բայց զբոսանքի ընթացքում նա կորցրեց գիտակցությունը և մահացավ։ Թաղված է Վոտերտաունի Մաունտ Օբերն գերեզմանատանը։
Բժշկություն խմբագրել
Մորտոնը անցկացնում է առաջին անզգայացումը (1846 թվականի հոկտեմբերի 16)։ 1846 թվականի հոկտեմբերի 16-ին Բոստոնի կլինիկայում Մորտոնը կիրառեց աշխարհում առաջին անզգայացումը։ Որպես անզգայացուցիչ օգտագործվել է դիէթիլ եթերայուղ[5]։ Առաջին վիրահատությունը, որը կատարվել է անզգայացումով, եղել է դիմածնոտի ուռուցքի հեռացումը։ Նրան է պատկանում նաև «Մորտոնովսկայա» անվանումը ստացած մետատարզալ նեվրալգիայի նկարագրությունը[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Lawrence C. Morton, William Thomas Green (09 August 1819–15 July 1868), dentist and introducer of ether anesthesia // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1200646
- ↑ 4,0 4,1 4,2 Base biographique (ֆր.)
- ↑ Наркоз в стоматологии. Наркоз в амбулаторной стоматологии. | Страница первая
- ↑ Мортоновская метатарзальная невралгия(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- Биография и открытия Уильямса Мортона
- «Мортон, В.»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907