Վիլյամ Աբլետ (անգլ.՝ William Albert Ablett, հուլիսի 9, 1877(1877-07-09)[1][2], Փարիզ[3] - ապրիլի 25, 1936(1936-04-25)[4][5], Փարիզ[3]), անգլիական ծագման ֆրանսիացի նկարիչ, դիզայներ և փորագրող։ Նա առավելապես հայտնի է իր` կանանց նորաձև դիմանկարներով։

Վիլյամ Աբլետ
անգլ.՝ William Albert Ablet
Ծնվել էհուլիսի 9, 1877(1877-07-09)[1][2]
ԾննդավայրՓարիզ[3]
Վախճանվել էապրիլի 25, 1936(1936-04-25)[4][5] (58 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 William Albert Ablett Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մուշտակով կինը

Նրա հայրը` Վիլյամ Ջեյմս Աբլետը, եղել է Բրիտանացի առևտրականների պալատի նախագահ։ 1897 թվականին նա ընդունվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց` որպես օտարերկրացի ուսանող։

Սովորել է Ժան Լեոն Ժերոմի և Ալբերտ Օբլետի հետ, որը հետագայում պիտի դառնար իր ընկերը։ 1900 թվականին նա Փարիզյան սալոնում իր բնանկարների համար պարգևատրվել է երկրորդ մրցանակով[6]։ 1905 թվականին պարգևատրվել է Համաշխարային ցուցահանդեսի արծաթե մեդալով։

1907 թվականին դարձել է Նկարիչների միության անդամ։ Նա պաբերաբար ցուցադրվում էր Գեղեցիկ արվեստների ազգային միությունում 1910-ից 1936 թվականներին՝ հիմնականում ներկայացնելով դիմանկարներ և կենցաղային պատկերներ։

Սկսել է փորագրությամբ զբաղվել վաղ 1920-ականներին, սկզբնապես նկարազարդումներ անելով ամսագրերի և պարբերականների համար։ Նրա աշխատանքների մեծ մասը նորաձևության հետ կապված կանացի քանդակներ էին և գունավորված փորագրությունների տեսքով դեկորատիվ արվեստ[7]։

 
Նկարչի դստեր դիմանկարը

1930 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ[8]։ Նաև ընտրվել է որպես Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Հաջորդ տարի նրա աղջիկը` Մերի Ժերմաին Աբլետը, ամուսնանում է նրա նախկին ուսուցչի և ընկերոջ` Աբլետ Օբլետի որդու՝ ճարտարապետ Լուի Օբլետի հետ։

Վիլյամ Աբլետը մահացու վնասվածք է ստացել Բուլոնյան անտառի մոտ ծառուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ և մահացել է հաջորդ առավոտյան Բուժոն հիվանդանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 William Albert Ablett // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000288
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://rkd.nl/explore/artists/211
  4. 4,0 4,1 4,2 http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k262830w
  5. 5,0 5,1 5,2 William Albert Ablett (նիդերլ.)
  6. Catalogue of Students Online Արխիվացված 2022-07-25 Wayback Machine, Cat'zArts
  7. « Ablett, William », in Janine Bailly-Herzberg, Dictionnaire de l'estampe en France (1830–1950), Paris, Arts et métiers graphiques, Flammarion, 1985 978-2-08-012013-7
  8. Documentation @ the Base Léonore

Գրականություն խմբագրել

  • Emmanuel Bénézit, Benezit Dictionary of Artists, Vol.1, Gründ, 1924 Online
  • Stephen Bury, Dictionary of British Graphic Artists and Illustrators, Oxford University Press, 2012 978-0-19-992305-2 Online

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Աբլետ» հոդվածին։