Ֆրիդրիխ Վիլհելմ Քրիստիան Կարլսեն (դան․՝ Christian Frederik Wilhelm Carlsen, փետրվարի 7, 1909(1909-02-07)[1][2][3][…], Կոպենհագեն[1] - հոկտեմբերի 26, 1995(1995-10-26)[2][3][4], Կոպենհագեն), դանիացի նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր:

Վիլհելմ Ֆրեդդի
Ծնվել էփետրվարի 7, 1909(1909-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1995(1995-10-26)[2][3][4] (86 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր և կինեմատոգրաֆ
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կոպենհագենում՝ բանվորի ընտանիքում: Վաղ մանկությունից սիրել է նկարել: Պատանի տարիքում գտնվել է Ջինո Սևերինիի և Էժեն դե Սալայի ազդեցության տակ, որի մոտ նա հետագայում սովորել է: Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործությանը ծանոթանալուց հետո Ֆրեդդին սկսել է նկարել սյուրռեալիզմի ոճով[5]։

1928 թվականին մերձեցել է սյուրռեալիստների խմբի հետ: Վիլհելմ Բյերկ-Պետերսենի հետ հիմնադրել է սյուրռեալիստական խումբ Դանիայում: Իր առաջին սյուրռեալիստական աշխատանքները ցուցադրել է 1930 թվականին Շառլոտենբուրգի աշնանային ցուցահանդեսում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվել է Շվեդիա: Պատերազմից հետո նկարահանել է «Կերված հորիզոններ» (1950) ֆիլմը:

1970 թվականին ստացել է երկրի մշակույթի ոլորտի բարձրագույն պարգևը՝ Թորվալդսենի մեդալը:

Նկարչի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսներ են կազմակերպվել Կոպենհագենում, Ստոկհոլմում, ինչպես նաև Փարիզի պատկերասրահներից մեկում՝ 1989-1990 թվականներին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 Сост. И. Г. Мосин. Мировое искусство. Сюрреализм. — СПБ: ООО «СЗКЭО „Кристалл“», 2006. — 224 с.