Վիլհելմ Բուշ (հոգևորական)

Վիլհելմ Բուշ (գերմ.՝ Wilhelm Busch, մարտի 27, 1897(1897-03-27)[1], Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 20, 1966(1966-06-20)[1], Լյուբեկ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ավետարանական քահանա, քարոզիչ և բանաստեղծ։

Վիլհելմ Բուշ
Ծնվել էմարտի 27, 1897(1897-03-27)[1]
ԾննդավայրԷյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 20, 1966(1966-06-20)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԼյուբեկ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԷսսեն
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունԹյուբինգենի համալսարան
Մասնագիտությունգրող, աստվածաբան և Դիմադրության մարտիկ

Կենսագրություն խմբագրել

Վիլհելմ Բուշը ծնվել է քահանա Վիլհելմ Բուշի ընտանիքում։ Նրա մայրը Իոհաննա Բուշը (ծնունդով Կուլենից) եղել է շվաբյան պիետիստների ընտանիքից։ Սակայն երիտասարդ տարիներին Վիլհելմը չէր հետաքրքրվում կրոնով, միայն հասունության ատեստատ ստանալուց հետո կրտսեր սպայի կոչումով զորակոչվում է գերմանական բանակ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո Բուշը Տյուբինգենում ուսումնասիրում է ավետարանական աստվածաբանություն, այնուհետև ծառայում է որպես Բիլեֆելդի եկեղեցական ծխի փոխարինող։ Այստեղ նա ծանոթանում է իր ապագա կնոջ` Էմիլի Մյուլլերի հետ, որի հետ ամուսնանում է Զիգբուրգում։ Փոխանորդությունից հետո Վիլհելմ Բուշը Բիլեֆելդում աշխատում է, որպես քարոզիչի օգնական, իսկ 1924 թվականից որպես քահանա ածխահատների ավան Ռուրում։ 1929 թվականից մինչև 1962 թիվը նա ծառայություն է կատարում Էսսենում, որպես երիտասարդ քահանա։ 1936-1950- ական թվականներին եղել է Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի էսսենյան խորհրդի նախագահ։ Նացիստների իշխանության ժամանակ Բուշը որպես Խոստովանական եկեղեցու անդամ, բազմիցս ենթարկվել է բանտարկության։ Պատերազմից հետո լինելով Կոնրադ Ադենաուերի քաղաքական ընդդիմախոսը, աջակցում էր Հայներմանի Համագերմանական ժողովրդական կուսակցությանը, այնուհետև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Պատերազմից հետո Բուշը քարոզչական նպատակներով եղել է բազմաթիվ վայրերում։ 1962 թվականին քահանան անցնում է թոշակի, սակայն չի դադարեցնում իր ակտիվ միսիոներական գործունեությունը։ Ռյուգեն կղզու վրա գտնվող Զասսնիցում ընթացող ավետարանչական հավաքներից մեկից հետո Բուշի վիճակն անսպասելի վատանում է։ Նա մի քանի օր հետո մահանում է Լյուբեկի հիվանդանոցում։ Վիլհելմ Բուշը հուղարկավորվում է 1966 թվականի հունիսի 24-ին Էսսենի արևելյան գերեզմանատանը։ Թաղմանը հավաքվել էին մի քանի հազար մարդ։ Մահախոսականով հանդես եկավ Գուստավ Հայնեմանը (հետագայում ԳՖՀ-ի նախագահ), որն ասել է, «այնտեղ, որտեղ եղել է նա, մշտապես ինչ որ բան պատահում էր։ Բայց ամենագլխավորը նրանում այն էր, որ նա հավատ էր ներշնչում իր Աստծո առաքյալի նախապաշարմունքների նկատմամբ»։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել