Վիլհելմինա Հերցլիբ
Քրիստինա Ֆրիդերիկա Վիլհելմինա Հերցլիբ (գերմ.՝ Christiane Friederike Wilhelmine Herzlieb, Մինա կամ Մինխեն Հերցլիբ. մայիսի 22, 1789[1][2], Sulechów, Zielona Góra County, Lubusz Voivodeship, Լեհաստան - հուլիսի 10, 1865[1][2], Գյորլից, Lower Silesia[3]), 19-րդ դարի առաջին կեսի գերմանացի գրահրատարակիչ։ Նշանավոր գրող Վոլֆգանգ Գյոթեի կյանքում նշանակալի դեր խաղացած կանանցից մեկը։
Վիլհելմինա Հերցլիբ գերմ.՝ Wilhelmine Herzlieb | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1789[1][2] |
Ծննդավայր | Sulechów, Zielona Góra County, Lubusz Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | հուլիսի 10, 1865[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Գյորլից, Lower Silesia[3] |
Գերեզման | Städtischer Friedhof Görlitz |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | հրատարակիչ |
Wilhelmine Herzlieb Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ստորին Սիլեզիայի Ցյուլիխաու քաղաքում,։ Հայրը այդ քաղաքի ավետարանական եկեղեցու պաստորն էր։ Մանուկ հասակում Վիլհելմինան որբացել է, տեղափոխվել Ենա, հասակ առել խորթ հոր՝ գրահրատարակիչ Կարլ Էռնստ Ֆրիդրիխ Ֆրոմանի տանը։ 1807 թվականին 18-ամյա գեղեցկուհին տեղափոխվել է Վայմար, ծանոթացել երիտասարդ Գյոթեի հետ, ով խենթի պես սիրահարվել է և բազմաթիվ սոնետներ նվիրել նրան (դրանցից հիշատակության է արժանի հատկապես Lieb Kind!, Mein artig Herz! տողով սկսվող սոնետը[4])։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Գյոթեն իր չբավարարված կիրքն արտահայտել և պաշտելի Վիլհելմինային պատկերել է իր երրորդ՝ «Ընտրովի նմանություն» («Die Wahlverwandtschaften», 1809) վեպում, դրա գլխավոր հերոսուհու՝ Օթիլիայի կերպարում[5]։
Գեղեցկուհին երեսունն անց տարիքում ամուսնացել է Ենայի համալսարանի պրոֆեսոր, իրավաբան Կարլ Վիլհելմ Վալխի հետ։ Ամուսնությունը ոչ միայն երջանիկ չի եղել, այլև ճակատագրական ազդեցություն է գործել կնոջ վրա. նա կորցրել է առողջ դատողությունը, կյանքի վերջին տարին անց է կացրել Գյոռլից քաղաքի հոգեբուժարանում, որտեղ էլ 1865 թվականի հուլիսի 10-ին կնքել է իր մահկանացուն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119277387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Meyers Großes Konversations-Lexikon, tom 9. Leipzig 1907, S. 252.
- ↑ Nie mylić z osobą Ottilie von Goethe, od 1817 r. synową Goethego.
- ↑ «Արխիվացված պատճենը». wiki.olgdw.de. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն).
Գրականություն
խմբագրել- Herman Grimm։ Goethe, Minna Herzlieb und Bettina Brentano. In։ Preußische Jahrbücher. 30, 1872, S. 591–603.
- Ilse-Marie Barton։ Auf den Spuren von Goethes Minchen: Das unerfüllte Leben der Wilhelmine Herzlieb-Walch. BIS, Oldenburg 1995, ISBN 3-8142-0515-4.
- August Hesse։ Minchen Herzlieb. Carl Habel, Berlin 1878.
- Karl Theodor Gaedertz։ Goethes Minchen. 2. wydanie. C. Ed. Müller, Bremen 1889.
- Günther H. Wahnes (Hrsg.)։ Freundliches Begegnen: Goethe, Minchen Herzlieb und das Frommannsche Haus. Fr. Frommanns, Stuttgart 1927.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Герцлиб, Минна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - http://deutsch.pi-noe.ac.at/literatur2/weimar_goethe_herzlieb.htm
- http://www.kerber-net.de/literatur/deutsch/drama/goethe/personen/herzltxt.htm Արխիվացված 2012-07-02 Wayback Machine
- http://wiki2.olgdw.de/index.php?title=Minna_Herzlieb(չաշխատող հղում)
- Biographischen Lexikon der Oberlausitz
- Minchen Herzlieb und der Sonettenkrieg
- «(niem.) Biografia». deutsch.pi-noe.ac.at. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
- (niem.) Twórczość Goethego, portret Wilhelminy
- «Արխիվացված պատճենը». kerber-net.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմինա Հերցլիբ» հոդվածին։ |