Վիլլի Ռովելլի

ֆրանսիացի դերասան

Ուիլյամ Ռովելլի (ֆր.՝ William Rovelli, առավել տարածված է՝ Վիլլի Ռովելլի) (մարտ 1975, Կլյուզ, Ֆրանսիա), իտալական ծագմամբ ֆրանսիացի վերլուծաբան, դերասան և կոմիկ հեռուստահաղորդավար։ Ներկայումս նկարահանվում է Ֆորտ Բոյար հեռուստախաղում, որտեղ մարմնավորում է գիժ խոհարար Վիլլի Ռովելլի դերը[1]։ Հասակը կազմում է 164 սանտիմետր։

Վիլլի Ռովելլի
ֆր.՝ Willi Rovelli
Դիմանկար
Ծնվել էմարտ 1975 (49 տարեկան)
ԾննդավայրԿլյուզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասան, ռադիոհաղորդավար և հեռուստատեսային դերասան
 Willy Rovelli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամը ծնվել է 1980 թվականի մարտի 18-ին Կլյուզում։ 17 տարեկանում տեղափոխվել է Փարիզ։ Մանկուց եղել է տաղանդավոր երեխա, այդ իսկ պատճառով 13 տարեկանում ավարտել է համալսարանը՝ դառնալով Ֆրանսիայի ամենաերիտասարդ շրջանավարտը։ 1998 թվականի մարտի 8-ին իր առաջնախաղն է ունեցել ֆրանսիական հեռուստատեսությունում՝ մասնակցելով «Ձեր ծափահարությունների ներքո» հեռուստաշոուին։ Նույն տարվանից դարձել է ռադիոհաղորդավար՝ NRJ ռադիոընկերությունում։ Մինչև 2005 թվականը, որպես վերլուծաբան, աշխատել է «Խելագար թագավորը» հեռուստաշոուում։ 2007- 2008 թվականներին աշխատել է Canal+ հեռուստաընկերությունում, որտեղ աշխատել է «Հատուկ թողարկում» հաղորդաշարում։ 2012 թվականի հուլիսի 28-ին մասնակցել է Ֆորտ Բոյար հեռուստախաղին, որտեղ եղել է թիմի ավագ։ Նրա խաղը հավանել է Յան Լե Գակը և առաջարկել նրան մարմնավորել խելագար խոհարարի դերը, ով առաջարկում է խաղացողներին փորձել էկզոտիկ մթերքներ, որոնք ունեն զզվելի համ։ Յանը առաջարկել է նրան որևէ անվաբում մտածել, սակայն Ռովելլին նշել է, որ ցանկանում է իր անունը ավելի հայտնի դարձնել, որին Հայր Ֆուրան (Յան Լե Գակ) համաձայնվել է։ Այսպես հայտնվել է նոր փորձություն՝ Վիլլի Ռովելլիի ռեստորանը, որը օգտագործվում է 2013 թվականին եթերաշրջանից մինչ օրս։ Հեռուստախաղը հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհի մի շարք երկրներում ևս, այդ թվում նաև Հայաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Média, Prisma. «Willy Rovelli - La biographie de Willy Rovelli avec Gala.fr». Gala.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլի Ռովելլի» հոդվածին։