Յան Լե Գակ (ֆր.՝ Yann Le Gac, 1954, Մորբիան, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան, պարող և պրոդյուսեր, որն առավել հայտնի է Ֆորտ Բոյար հեռուստախաղից Ծերուկ Ֆուրայի (ֆր.՝ Le père Fouras) դերով։

Յան Լե Գակ
Դիմանկար
Ծնվել է1954
ԾննդավայրՄորբիան, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունMudra International?
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
 Yann Le Gac Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

12 տարեկանում Լե Գակը միացել է Ժոզեֆ Բուլյոնի կրկեսին, որտեղ հանդես է եկել որպես աճպարար և ակրոբատ։ Այնուհետ սովորել է Բրյուսելի Մորիս Բեժարի «Մուդրա» դպրոցում, որն ավարտել է 1973 թվականին[1]։ 12 տարի շարունակ պարել է Բեժարի «20-րդ դարի բալետ» խմբում։ Բալետ պարուհի Ռիտա Պոլվորդեի հետ միասին խաղացել է «Մեր Ֆաուստը» (1975) և «Մեր օրերի Մեսսան» (1983) բալետներում։ 1980-ական թվականների վերջին, երբ Բեժարը ժամանեց Լոզան, Լե Գակը որոշեց թողնել խումբը, որպեսզի շարունակի կարիերան թատրոնում և հեռուստատեսությունում։

1991 թվականին Ժակ Անտուանը Լե Գակին հրավիրել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղ՝ մարմնավորելու Ծերուկ Ֆուրայի դերը, որը մասնակիցներին առաջարկում է գուշակել հանելուկներ և ճիշտ պատասխանի դեպքում տալիս գանձարանի բանալիներից մեկը (նախկինում այդ դերը մարմնավորել է Միշել Սկուրնոն)։ Լե Գակի խոսքերով, գրիմի իրականացումը և դերի մեջ մտնելն օրական իրենից խլում է մի քանի ժամ։ 2002 թվականին այդ դերում նրան փոխարինել է դերասան-ծաղրերգու Դիդիե Էրվեն, սակայն բազմաթիվ հեռուստադիտողների նամակներից հետո Յանը որոշել է վերադառնալ։

Բացի Ծերուկ Ֆուրայի դերի մարմնավորումից, Յան Լե Գակը համարվում է Adventure Line Productions պրոդյուսերական ընկերության համահիմնադիր։ Նա եղել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի ադմինիստրատոր և մի քանի փորձությունների հեղինակ։ Նա է ստեղծել «Վազող ուղի» (կախված դույլերի փորձություն) և «Տուրնիկետ» փորձությունները, որոնք հիմնված էին սեփական կենսափորձի վրա․ մի անգամ նա ջուր է թափել սառույցի համար նախատեսված տարայից, իսկ տուրնիկետի շրջանաձև համակարգը բնորոշ է Ֆրանսիայի քաղաքային տրանսպորտին։ Լե Գակը մինչև 2005 թվականը համատեղել է գեղարվեստական պրոդյուսերի և փորձությունների մշակողի պաշտոնները, երբ այս պաշտոնները սկսեց զբաղեցնել Լորան Ալմոսնինոն։

Զուգահեռաբար Լե Գակը համարվում է ֆրանսիական «Koh-Lahta» շոուի համահեղինակը, որը ցուցադրվում է TF1 հեռուստաալիքով։ Վերջինս համարվում է ամերիկյան Survivor հաղորդաշարի ֆրանսիական տարբերակը։

Արտիստը ամուսանցած է ռուս բալետ պարուհի Յանայի հետ։ Զույգն ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Лица - Ян Ле Гак». Форт Байяр в России (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Լե Գակ» հոդվածին։