Վիլլա Ֆառնեզինա
Վիլլա Ֆառնեզինա (իտալ.՝ Villa Farnesina), բարձր Վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետական և գեղանկարչական հուշարձան, որը գտնվում է Տիբեր գետի աջ ափին, Հռոմի Տրանստևերե շրջանում։
Վիլլա Ֆառնեզինա | |
---|---|
Villa Farnesina | |
Վիլլա Ֆերնեզինա | |
Ժամանակակից կարգավիճակ` | Դել Լինչեի անվան ազգային ակադամիա |
Երկիր` | Իտալիա, Հռոմ |
Ճարտարապետական ոճ` | Բարձր Վերածնունդ |
Հիմնող` | Ագոստինո Կիջի |
Ճարտարապետ` | Բալթազար Պերուցի |
Կառուցման ժամանակաշրջան` | 1506 թվական-1510 թվական |
Պատմություն
խմբագրելՎիլլան կառուցվել է սիենյան հարուստ բանկիր և Հռոմի պապ Հուլիոս II-ի գանձապետ Ագոստինո Կիջիիի համար։ 1506-1510 թվականներին սիենացի նկարիչ և Բրամանտեի աշակերտ Բալթազար Պերուցին նախագծում և կառուցում է վիլլան։ Վիլլան տարբերվում է Վերածննդի դարաշրջանին յուրահատուկ պալատներից, այն նախատեսված էր որպես ամառային լայնարձակ հանգստավայր։ Սկզբնական շրջանում գլխավոր մուտքը գտնվում էր հյուսիսային կողմում[1]։ Իսկ այժմ այցելուները մուտք են գործում հարավային կողմից։
Կիջին ֆրեսկայով ձևավորումը հանձնարարում է Ռաֆայելին, Սեբաստիան դել Պյոմբոյին, Ջուլիա Ռոմանոյին և Սոդոմին։ Ռաֆայելի առավել հայտնի ֆրեսկաները գտնվում են առաջին հարկում՝ «Ամուրը և Փսիխեան», «Գալատեայի Տրիումֆը»։ Հարևան ննջարանում Սոդոմը պատկերում է դրվագներ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից, Ալեքսանդրի և Ռոքսանայի ամուսնությունը։
1577 թվականին վիլլան դառնում է Ֆարնեզե ընտանիքի սեփականությունը։ XVI դարում Միքելանջելոն առաջարկում է Պալացցո Ֆարնեզեն, որը գտնվում է Տիբերի հակառակ ափին և որում նա աշխատում էր, միացնել Վիլլա Ֆարնեզեին կամրջի միջոցով։ Աշխատանքները սկսվում են, սակայն ավարտին չեն հասցվում։
Ավելի ուշ վիլլայի տնօրինումը անցնում է Բուրբոնների տանը, իսկ 1861 թվականին՝ Հռոմում Իսպանիայի դեսպան Բերմուդես դե Կաստրոյին։ Այժմ այն պատկանում է Իտալիայի կառավարությանը և այնտեղ տեղակայված է Դել Լինչեի անվան ազգային ակադեմիան։
Պատկերներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Coffin David, The Villa in the Life of Renaissance Rome, Princeton University Press 1979, p. 91
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Ֆառնեզինա» հոդվածին։ |