Վիլի Սանյոլ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Վիլի Սանյոլ (ֆր.՝ Willy Sagnol, մարտի 18, 1977(1977-03-18)[2][3][4], Սենտ Էտիեն[2]), Ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել «Սենտ Էտիեն», «Մոնակո» և «Բավարիա» ակումբներում և Ֆրանսիայի հավաքականում։ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, երկու Կոնֆեդերացիաների գավաթների և շատ այլ գավաթների դափնեկիր։ 2013-2014 թվականներին եղել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ 2014-2016 թվականներին գլխավորել է «Բորդոն», 2017 թվականի ամռանը ընդգրկվել է «Բավարիայի» մարզչական շտաբում։ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար[5]։ 2021 թվականի փետրվարին նշանակվել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Վիլի Սանյոլ
ֆր.՝ Willy Sagnol[1]
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1977(1977-03-18)[2][3][4] (47 տարեկան)
Ծննդավայր Սենտ Էտիեն[2]
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա

խմբագրել

Ակումբում

խմբագրել

«Բավարիայի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել 2008 թվականի ամռանից, իսկ 2009 թվականի սկզբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին աքիլեսյան ջիլի վնասվածքի պատճառով։

Միջազգային

խմբագրել

Իր նորամուտը նշել է 2000 թվականի նոյեմբերի 15-ին Թուրքիայի հետ խաղում (4:0 հօգուտ Ֆրանսիայի հավաքականի)։

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ելույթների վիճակագրություն։

  • Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2002 — 0 հանդիպում (հայտացուցակում)
  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004 — 3 հանդիպում
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 — 7 հանդիպում
  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 — 2 հանդիպում

Մարզչական

խմբագրել

2017 թվականի հունիսի 9-ին նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական։ Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով[6]։

2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է "Բավարիայի" գլխավոր մարզչի պաշտոնակատար ՝ այդպիսով փոխարինելով հեռացված Կարլո Անչելոտիին։ Յուպ Հայնկեսի գալուստով լքեց թիմը։

2021 թվականի փետրվարին նշանակվել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Մոնակո»
  • Ֆրանսիայի չեմպիոն 1999/2000
  • Ֆրանսիայի սուպերգավաթի հաղթող 1997
«Բավարիա»
  • Գերմանիայի չեմպիոն․ 2000/01, 2002/03, 2004/05, 2005/06, 2007/08
  • Գերմանիայի գավաթակիր․ 2002/03, 2004/05, 2005/06, 2007/08
  • Գերմանական լիգայի գավաթակիր․ 2000
  • Չեմպիոնների լիգայի հաղթող․ 2000/01
  • Միջմայրցամաքային գավաթակիր․ 2001
Ֆրանսիայի հավաքական
  • Կոնֆեդերացիաների գավաթակիր․ 2001, 2003
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2006

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։ Սանյոլ-հեռուստահաղորդավար Ալեսանդրա Սյուբլեի զարմիկը[7]։

Հոբբիներ

խմբագրել
  • Կինո, երաժշտություն, ճանապարհորդություն, գնումներ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Deutsche Nationalbibliothek Record #1195587066 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar (ֆր.)
  4. 4,0 4,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. «Бавария» уволила Карло Анчелотти после разгрома от ПСЖ: Футбол: Спорт: Lenta.ru
  6. «Willy Sagnol wird neuer Co-Trainer von Carlo Ancelotti» (գերմաներեն). Offizielle Website des FC Bayern München. 9.06.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  7. «Alessandra Sublet est la cousine de Willy Sagnol !» (ֆրանսերեն). purepeople.com. 21 Janvier 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. FC Bayern Munich http://www.fcbayern.t-com.de/en/teams/profis/00395.php?fcb_sid=54d618aeeaaa7917ef62bcbf1cff524c Արխիվացված 2011-09-26 Wayback Machine

Աղբյուրներ

խմբագրել