Վիեննայի տրամվայ
Վիեննայի տրամվայի ցանց (գերմ.՝ Straßenbahn Wien), տրամվայների ցանց, որը հանդիսանում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը։ Այն շահագործվում է 1865 թվականից։ Սկզբանական շրջանում գործել է որպես ձիաքարշ տրամվայ։ 1897 թվականից աստիճանաբար սկսվել է տրամվայի էլեկտրաֆիկացման գործընթացը։ Ցանցի զարգացումը սկսվել է 20-րդ դարի 1920-ական թվականների վերջում և 1930-ական թվականների սկզբին։ Այդ ժամանակ գծերի երկարությունն ու ցանցի խտությունը փոքրանում է, ինչը կապված էր առավել ծանրաբեռնված հատվածներում տրամվայը մետրոպոլիտենով փոխարինելու հետ[1][2][3][4]։
Վիեննայի տրամվայի ցանց գերմ.՝ Straßenbahn Wien | |
---|---|
Տեսակ | տրամվայի համակարգ |
Կառավարիչ | Wiener Linien? |
Երկիր | Ավստրիա |
Քաղաք | Վիեննա |
Բացման տարեթիվ | Հոկտեմբերի 4, 1865թ. |
Գծերի երկարություն | 174.6 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 427.3 կմ (2015թ.) |
Կայարանների քանակ | 1.067 |
Գծերի քանակ | 29 |
Գծեր | tram lines in Vienna? |
Ուղևորահոսքը մեկ տարում | 298.0 միլիոն (2015թ.) |
Պարգևներ | 103 |
wienerlinien.at | |
Tram transport in Vienna Վիքիպահեստում |
Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է քաղաքապետարանին պատկանող «Wiener Linien» ընկերությանը, որը շահագործում է նաև քաղաքի մետրոպոլիտենն ու ավտոբուսային ցանցը։ 2015 թվականին վիեննական տրամվայը տեղափոխել է 298.0 միլիոն ուղևոր և ուղևորափոխադրումների ցուցանիշով հանդիսանում է քաղաքային տրանսպորտի առաջատարը՝ առաջ անցնելով նույնիսկ մետրոպոլիտենին[1][5]։
Շարժակազմ
խմբագրել9, 10, 18, 30, 33, 38, 41, 42 երթուղիներում շահագործվում են մատորային և քարշակային հին տեսակի բարձրահատակ վագոններ։ Մնացած բոլոր երթուղիները զինված են մասամբ հին տեսակի, մասամբ էլ A տեսակի ցածրահատակ ժամանակակից տրամվայներով[1][6][7]։
Գծերում շահագործվող վագոնները 2012 թ.-ի դրությամբ
խմբագրելՀին տեսակի շարժիչային տրամվայ
խմբագրել- E1 տեսակ[1]
- 145 վագոն (առավելագույն քանակը Վիեննայում՝ 338),
- արտադրման թվականներ՝ 1966-1976,
- նստատեղերի քանակ՝ 40,
- կանգնելու տեղերի քանակ՝ 65:
- E2 տեսակ[1]
- 121 վագոն (առավելագույն քանակը Վիեննայում՝ 122),
- արտադրման թվականներ՝ 1978-1990,
- նստատեղերի քանակ՝ 44,
- կանգնելու տեղերի քանակ՝ 58:
Հին տեսակի կցավագոններով տրամվայ
խմբագրել- C3 տեսակ[1]
- 40 вагона (առավելագույն քանակը Վիեննայում՝ 190),
- արտադրման թվականներ՝ 1959-1962
- նստատեղերի քանակ՝ 32,
- կանգնելու տեղերի քանակ՝ 43:
- C4 տեսակ[1]
- 72 вагона (առավելագույն քանակը Վիեննայում՝ 73),
- արտադրման թվականներ՝ 1974-1977,
- նստատեղերի քանակ՝ 31,
- կանգնելու տեղերի քանակ՝ 43:
- C5 տեսակ[1]
- 116 վագոն (առավելագույն քանակը Վիեննայում՝ 117),
- արտադրման թվականներ՝ 1978-1990,
- նստատեղերի քանակ՝ 32,
- կանգնելու տեղերի քանակ՝ 39:
Ցածրահատակ արևային տրամվայ
խմբագրել- A տեսակ[1]
- 51 վագոն,
- արտադրման թվականներ՝ 1995-2006,
- նստատեղերի քանակ՝ 42,
- կանգնելու տեղերի քանակ՝ 94:
- A1 տեսակ[1]
- 80 վագոն,
- արտադրման թվականներ՝ 2006-
- նստատեղերի քանակ՝ 42,
- կանգնելու տեղերի քանակ՝ 94:
- B տեսակ[1]
- 101 վագոն,
- արտադրման թվականներ՝ 1995-2005,
- նստատեղերի քանակ՝ 66,
- կանգնելու տեղերի քանակ՝ 143:
- В1 տեսակ[1]
- 63 վագոն,
- արտադրման թվականներ՝ 2009- ,
- նստատեղերի քանակ՝ 66,
- կանգնելու տեղերի քանակ՝ 143:
Տրամվայների պարկեր (կայանատեղիներ) 2013թ.-ի դրությամբ
խմբագրել- Ֆավորիտեն դեպո (գերմ.՝ Favoriten) (երթուղիներ՝ D, O, 1, 6, 18, 67, 71, VRT)
- Զիմերինգ պարկ(գերմ.՝ Simmering) (երթուղիներ՝ 6, 71)
- Ֆլորիդսդորֆ դեպո (գերմ.՝ Floridsdorf) (երթուղիներ՝ 2, 5, 25, 26, 30, 31, 33)
- Հերնալս դեպո (գերմ.՝ Hernals) (երթուղիներ՝ D, 1, 9, 37, 38, 40, 41, 42, 43, 44)
- Գյուրթել պարկ (գերմ.՝ Gürtel) (երթուղիներ՝ D, 1, 37, 38, 40, 41, 42)
- Ռուդոլֆշեյմ դեպո (գերմ.՝ Rudolfsheim) (երթուղիներ՝ 2, 5, 9, 10, 18, 46, 49, 52, 58, 60, 62)
Երթուղիներ
խմբագրել2013 թվականի դրությամբ Վիեննայում գործում է տրամվայի 30 երթուղի։ Երթուղիների համարակալումը խառն է (թվեր և տառանշումներ), տեղանվանական սկզբունքով։ Երթուղիները բաժանված են շրջանաձև (1-ից 18), շառավղային (25-ից 71) և տրամագծային (լատիներեն այբուբենի A տառից Z, ներկայում՝ D և O): Այսպիսի համարակալման հիմք է հանդիսացել այնպիսի դասավորությունը, որը կրկնում է քաղաքի շառավղա-շրջանային կառուցվածքը՝ ներառյալ Ռինգշտրասեն, կենտրոնը և քաղաքային նախկին պարիսպների տեղում գտնվող շրջանակով անցնող ծառուղիները և Գյուրտելից մինչև Հարավային կայարան և մինչև Ֆլորիդսդորֆեր կամուրջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Facts and Figures 2015. «Wiener Linien».(անգլ.)
- ↑ Schwandl, Robert (2006). Wien U-Bahn Album / Urban Rail in Vienna. Berlin: Robert Schwandl Verlag. ISBN 3-936573-14-X.(անգլ.)(գերմ.)
- ↑ Pawlik, Hans Peter; Slezak, Josef Otto (1999). Ring-Rund: das Jahrhundert der elektrischen Strassenbahn in Wien [Ring-Round: the Century of the Electric Tramway in Vienna]. Wien: Verlag J. O. Slezak. ISBN 3-85416-187-5.(գերմ.)
- ↑ Lehnhart, Hans; Jeanmaire, Claude (1972). Die alten Wiener Tramways 1865-1945 [The Old Viennese Tramways (Austria)]. Villigen, Switzerland: Verlag Eisenbahn. ISBN 3856490159.(գերմ.)
- ↑ Ernst Lassbacher: Entschleunigt! Warum die Wiener Linien immer langsamer statt schneller werden. Wiener Verkehrsblätter, Sonderband 4, Wien 2015, ISBN 978-3-85161-139-7.(գերմ.)
- ↑ Wiener Linien gehen auf Türfühlung.(գերմ.)
- ↑ Nach Brand werden alle ULFs nachgerüstet.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիեննայի տրամվայ կատեգորիայում։ |