Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վերսանդ Ֆրանսիկի Հակոբյան (սեպտեմբերի 15, 1950(1950-09-15), Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2022(2022-07-19)[1]), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր։

Վերսանդ Հակոբյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1950(1950-09-15)
ԾննդավայրՍիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 2022(2022-07-19)[1] (71 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

  • 1968 - 1973 թվականներին սովորել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի օդային տրանսպորտի կառավարման համակարգերի ֆակուլտետում։
  • 1980 - 1985 թվականներին սովորել է նույն ինստիտուտի տնտեսագիտության և օդային տրանսպորտի կառավարման ֆակուլտետ։ Ավիացիայի ինժեներ, լեյտենանտ ինժեներ։
  • 1973 - 1994 թվականներին եղել է ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ինժեներ, հերթափոխի ղեկավար, ուղևորափոխադրումների բաժնի պետ։
  • 1994 - 2002 թվականներին եղելէ «Հայկական ավիաուղիներ» պետական ձեռնարկության ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում։
  • 2002 - 2007 թվականներին եղելէ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
  • 2003 թվականին ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, բայց չի հաղթահարել շեմը[2]։
  • 2007 թվականի մայիսի 12- ին պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
  • Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականա­տեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը
  2. «Մամուլի տեսություն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Technologies, Peyotto. «Հայկական ավիափոխադրոդների հավակնորդների թվում է Վերսանդ Հակոբյանը. մամուլ». 1in.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել