Վերջին տաճարականը

մինիսերիալ

«Վերջին տաճարականը» (անգլ.՝ The Last Templar), չորս ժամ տևողությամբ կանադական մինիսերիալ[3], որը նկարահանվել է 2005 թվականին The Last Templar վեպի հիման վրա։ Ֆիլմը եթեր է հեռարձակվել 2009 թվականի հունվարի 25-ին և 26-ին։

Վերջին տաճարականը
անգլ.՝ The Last Templar և իսպ.՝ El último templario[1]
Երկիր Կանադա[2]
Ժանրմինիսերիալ
Թվականհունվարի 25, 2009 և փետրվարի 19, 2009[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորPaolo Barzman?[2]
Սցենարի հեղինակSuzette Couture?[2] և Raymond Khoury?[2]
ԴերակատարներՄիրա Սորվինո[2], Օմար Շարիֆ[2], Վիկտոր Գարբեր[2] և Սքոթ Ֆոլի[2]
ՕպերատորԹոմաս Բերսթին
ԵրաժշտությունՆորման Քորբեյլ[2]
ԿինոընկերությունSonar Entertainment
Տևողություն172 րոպե

Սյուժե խմբագրել

Նյու Յորքի Մետրոպելիտեն թանգարանում Վատիկանի գանձերի ցուցադրության բացման ժամանակ ներս են խուժում 12-րդ դարի ասպետների նման հագնված չորս հեծյալներ և գողանում են միջնադարյան գաղտնի սարքը։ Հնէաբան Տեսս Չեյկինը (Միրա Սորվինո) և ՀՖԲ-ի գործակալ Շոն Դելին (Սքոթ Ֆոուլի) շրջում են երեք մայրցամաքներով՝ որոնելով սարքը գողացողներին ու փորձելով բացահայտել Տաճարական ասպետների գաղտնիքը[4]։

Քննադատությունը Թուրքիայում խմբագրել

«Վերջին տաճարականը» մինիսերիալը քննադատման էր ենթարկվել Թուրքիայում՝ թուրքական պետության տարածքը արաբական աշխարհի մաս ներկայացնելու համար[5]։ Ֆիլմում իրադարձություններն ընթանում են Բոդրում քաղաքում, որ գտնվում է Եգեյան ծովի ափին։ Շարժանկարը ցույց է տալիս այդ թուրքական քաղաքը իբրև լքված անապատ, իսկ իրականում դա կանաչապատ նավահանգիստ է և աշխույժ առևտրական բնակավայր։

Դերերում խմբագրել

  • Միրա Սորվինո - Տեսս Չեյկին
  • Սքոթ Ֆոլի - գործակալ Շոն Դելի
  • Վիկտոր Գարբեր - մոնսենյոր դե Անջելիս
  • Էնթոնի Լեմքե - Քլայվ Էդմոնտսոն
  • Քեննեթ Ուելշ - Բիլ Բանս
  • Օմար Շարիֆ - Կոնստանտին

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Ֆիլմը ստացել է Էմմի մրցանակ. այն շնորհվել է գործադիր պրոդյուսերներ Ռոբերտ Հալմի ավագին, Ռոբերտ Հալմի կրտսերին և Մայքլ Պրուպասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.formulatv.com/noticias/10445/audiencias-la-1-sigue-con-su-racha-de-suerte-con-aguila-roja/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 CineTV (ֆր.)
  3. «The Last Templar». Արխիվացված 2011-06-09 Wayback Machine Canwest Broadcasting. (անգլ.)
  4. «The Last Templar». NBC. (անգլ.)
  5. «Amerikan yapımı 'The Last Templar'da sadece Bodrum değil, Türkiye, öyle gösteriliyor ki, sahnelerin Irak'ta ya da Afganistan'ın bir köyünde geçtiğini düşünebilirsiniz» (թուրքերեն). ntv.com. 2016 թ․ փետրվարի 8.

Արտաքին հղումներ խմբագրել