Վերջին կայարանը
«Վերջին կայարանը»[9] (անգլ.՝ The Last Station), ռուս գրող Լև Տոլստոյի կյանքի վերջին տարվա մասին գերմանա-ռուսա-բրիտանական կենսագրական ֆիլմ՝ նկարահանված Ջեյ Պարինի համանուն կենսագրական վեպի հիման վրա[10]։
Վերջին կայարանը անգլ.՝ The Last Station | |
---|---|
Երկիր | Գերմանիա Միացյալ Թագավորություն Ռուսաստան |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3][…] և վեպի էկրանավորում |
Հիմք | The Last Station? |
Թվական | սեպտեմբերի 4, 2009[4], դեկտեմբերի 23, 2009 և հունվարի 28, 2010[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Հոֆման[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Բոնի Արնոլդ և Անդրեյ Կոնչալովսկի |
Սցենարի հեղինակ | Մայքլ Հոֆման և Jay Parini?[4] |
Դերակատարներ | Հելեն Միրեն[1][6][7][…], Քրիստոֆեր Փլամեր[1][6][3][…], Ջեյմս Մաքէվոյ[1][6][7][…], Փոլ Ջամատի[1][6][8], Էն-Մարթի Դաֆ[6][8], Քերի Քոնդոն[6][8], Ջոն Սեշնս[6][8], Պատրիկ Քենեդի[6] և Patrick Kennedy? |
Օպերատոր | Sebastian Edschmid? |
Մոնտաժ | Պատրիսիա Ռոմել |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Նկարահանման վայր | Մոսկվա, Ռուսաստան և Լայպցիգ |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 18 000 000 $ |
Շահույթ | 13 550 772 $ |
Պաշտոնական կայքէջ |
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Telluride կինոփառատոնում (Կոլորադո, ԱՄՆ), եվրոպական պրեմիերան՝ 2009 թվականի հոկտեմբերին Հռոմի կինոփառատոնում։ Ֆիլմը համաշխարհային վարձույթ է դուրս եկել 2010 թվականի հունվարին, Ռուսաստանում՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ին։ ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում տեղայնացնողը Sony Pictures կինոընկերությունն է։
Սյուժե
խմբագրելԿոմսուհի Սոֆյան, որը ժամանակին Տոլստոյի հավատարիմ կինն էր ու օգնականը, կյանքի մասին պատկերացումներով խիստ տարբերվում էր նրանից։ Հանուն իր ուսմունքի մեծ գրողը հրաժարվում է կրոնից, ազնվականական տիտղոսից և սեփականության մի մասից՝ ձգտելով իր կյանքի մնացած մասը նվիրել ժողովրդին ծառայելուն։
Տոլստոյի հետևորդ Չերտկովը, ինչպես հայտնի է դառնում Սոֆյային, գաղտնի համոզում է նրան փոխել կտակը, որպեսզի գրողի կինն ու նրա ժառանգներն իրավունք չունենան վաճառել նրա ստեղծագործություններն ու դրանք փոխանցել ռուս ժաղովրդին։ Չերտկովին արհամարհող Սոֆյան հուսահատորեն պայքարում է իր բարեկեցության համար։ Սակայն ինչքան շատ է նա ծայրահեղությունների մեջ ընկնում, այնքան Տոլստոյի համար ավելի ակնհայտ է դառնում, որ նա պատրաստ է ամեն գնով խանգարել իր երազանքին ու ձգտումներին։
Այդ խարդավանքին ներգրավված է Վալենտին Բուլգակովը՝ Տոլստոյի երիտասարդ ու միամիտ քարտուղարը, որը աստվածացնում է հանճարեղ գրողին։ Վալենտինին անմիջապես սկսում են մեկը մյուսի դեմ օգտագործել երկու անհաշտ հակառակորդները՝ նախ իր խարդավանքները ձեռնարկող Չերտկովը, ապա վրեժխնդրությամբ լցված Սոֆյան։ Վալենտինի կյանքն ավելի է բարդացնում նախապաշարմունքներից զուրկ Մաշայի նկատմամբ ունեցած զգացմունքները, որի՝ սիրո նկատմամբ ունեցած արտասովոր հայացքները միաժամանակ և՛ վհատեցնում, և՛ գրավում են նրան։ Ողբերգական ավարտը կանխորոշված է։
Դերերում
խմբագրել- Քրիստոֆեր Պլամմեր – Լև Տոլստոյ
- Հելեն Միրեն – Սոֆյա Տոլստայա (դերասանուհու նախատատը եղել է ռուս կոմսուհի, նրա ընտանիքը հիշատակված է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում)[11]
- Ջեյմս Մաքէվոյ – Վալենտին Ֆեոդորովիչ Բուլգակով
- Փոլ Ջամատի – Վլադիմիր Գրիգորևիչ Չերտկով
- Քերրի Քոնդոն – Մաշա
- Էնն-Մերի Դաֆ – Սաշա Տոլստայա
- Ջոն Սեշնս – Դուշան Պետրովիչ Մակովիցկի
- Պատրիկ Քեննեդր – Սերգեենկո
- Թոմաս Սպենսեր – Անդրեյ Տոլստոյ
Ֆիլմի ստեղծում
խմբագրելՖիլմի նկարահանվել է Սաքսոնի-Անհալտում, Բրանդենբուրգում (Studio Babelsberg), Թյուրինգիայում, Լայպցիգում և Ռուսաստանի պատմական մարզերում[10]։
Քննադատություն
խմբագրելՖիլմը դրականորեն է ընդունվել աշխարհի կինոքննադատների մեծամասնության կողմից, որոնք ընդգծել են Քրիստոֆեր Պլամմերի և Հելեն Միրենի դերասանական հզոր աշխատանքը[12].
- «Դերասաններն իրենց վարպետության սահմաններում ամբողջությամբ ընկղմվում են նրբերանգներով հագեցած դերերի մեջ։ Քրիստոֆեր Պլամմերը և Հելեն Միրենը փայլուն կերպով խաղում են փորձով իմաստնացած, բայց միևնույն ժամանակ պահպանելով ամուսնական զույգի զգացողությունները...» (Թոդ Մաքքարտի, Variety[13])։
- «Մայքլ Հոֆմանի «Վերջին կայարանը» ֆիլմում կյանք են ստանում գրականության աշխարհի լեգենդները... Հելեն Միրենն իր ֆիլմագրությանն ավելացրել է ևս մեկ զարմանալի դեր...» (Ջո Մորգենստերն, The Wall Street Journal[14]):
- «Մայքլ Հոֆմանի կենսագրական հիանալի ֆիլմը, բացահայտելով հիմնական թեման, հավասարակշռությունը նրբորեն պահպանում է դրամայի և կատակերգության շեմին...» (Լի Մարշալ, Screen Daily[15])։
- «Ջեյմս Մաքէվոյը, Հելեն Միրենը և Քրիստոֆեր Պլամմերը հանդիսատեսին առաջարկում են դերասանական փայլուն նրբերանգների մի ամբողջ շարք «Վերջին կայարանը» ֆիլմում՝ կոմս Լև Տոլստոյի կյանքի վերջին, շատ հագեցած տարվա մասին ռեժիսոր և սցենարիստ Մայքլ Հոֆմանի անկեղծ պատմությունով» (Դեյվիդ Էնսեն, The Daily Beast[16])։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2009 – լավագույն դերասանուհու մրցանակ (Հելեն Միրեն) Հռոմի կինոփառատոնում
- Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի մրցանակ լավագույն սցենարի համար (Մայքլ Հոֆման)
- 2009 – «Արբանյակ» մրցանակաբաշխության երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգ (Ջեյմս Մաքէվոյ)
- 2010 – «Օսկար» մրցանակաբաշխության երկու անվանակարգ՝ կանացի լավագույն դեր (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր)
- 2010 – «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկու անվանակարգ՝ կանացի լավագույն դեր – դրամա (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր)
- 2010 – «Անկախ ոգի» մրցանակաբաշխության 5 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Յենս Մոյրեր, Քրիս Քյորլինգ, Բոնի Արնոլդ), լավագույն ռեժիսոր (Մայքլ Հոֆման), կանացի լավագույն դեր (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր), լավագույն սցենար (Մայքլ Հոֆման)
- 2010 – երկու անվանակարգ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունում՝ կանացի լավագույն դեր (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր)
- 2010 – Սաունդթրեքների համաշխարհային ակադեմիայի (Գենտ, Բելգիա «Տարվա բացահայտում» անվանակարգ՝ կոմպոզիտոր (Սերգեյ Եվտուշենկո)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.adorocinema.com/filmes/filme-112460/
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0824758/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film837617.html
- ↑ 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film7059_ein-russischer-sommer.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0824758/fullcredits
- ↑ 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/the-last-station
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://bbfc.co.uk/releases/last-station-film
- ↑ Հանդիպում են նաև Վերջին կիսակայարան, Վերջին կիրակին անվանումները։
- ↑ 10,0 10,1 Variety — Mirren, Plummer to star in 'Station'(անգլ.)
- ↑ «Роман с Толстым» Журнал «Огонёк» № 45 (5154) от 15.11.2010
- ↑ «The Last Station (2009)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Тодд Маккарти (7 сентября 2009). «The Last Station: Variety» (անգլերեն). Variety. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Джо Моргенстерн (18 сентября 2009). «Telluride Peaks: Teens, Toughs, Tolstoy» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Ли Маршалл (21 октября 2009). «The Last Station: Screen Daily» (անգլերեն). Screen Daily. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Дэвид Энсен (24 ноября 2009). «'The Last Station': Down for the Count» (անգլերեն). The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Վերջին կայարանը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վերջին կայարանը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Վերջին կայարանը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Վերջին կայարանը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- More on the last days of Leo Tolstoy Արխիվացված 2010-01-06 Wayback Machine
- «Վերջին կիրակին» Անդրեյ Կոնչալովսկու կայքում
- «Վերջին կիրակին» Ա. Կոնչալովսկու պրոդյուսերական կենտրոնի կայքում/
- Ֆիլմի ռուսալեզու կայք
- «Վերջին կիրակին»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Մայքլ Հոֆմանն այն մասին, թե ինչու Ռուսաստաում չեն խոսում Տոլստոյի մասին