Վերջին էտապ
«Վերջին_էտապ» (լեհ.՝ Ostatni etap), լեհական ֆիլմ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն Լեհաստանում նկարահանված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, և համաշխարհային կինեմատոգրաֆում առաջին ֆիլմերից մեկը, որը պատմում է նացիստական ճամբարների և Հոլոքոստի ողբերգությունների մասին, ինչպես նաև այն առաջին ֆիլմն է Օսվենցիմի մասին։
Վերջին էտապ գերմ.՝ Die letzte Etappe | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Օսվենցիմ |
Թվական | 1947 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Վանդա Յակուբովսկայա |
Սցենարի հեղինակ | Վանդա Յակուբովսկայա և Bruno Baum? |
Դերակատարներ | Aleksandra Śląska?, Huguette Faget?, Տատյանա Գուրեցկայա, Ալինա Յանովսկայա, Zofia Mrozowska?, Թադեուշ Բարտոսիկ և Իգոր Սմյալովսկի |
Օպերատոր | Բենցիոն Մոնաստիրսկի |
Երաժշտություն | Roman Palester? |
Պատմվածքի վայր | Բիրկենաու համակենտրոնացման ճամբար |
Նկարահանման վայր | women's camp? |
Տևողություն | 104 րոպե |
Ostatni etap Վիքիպահեստում |
Ֆիլմի ռեժիսորը Վանդա Յակուբովսկայան է, ով եղել է Օսվենցիմի և Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ։ Նկարահանումները արվել են հենց իրական Օսվենցիմի տարածքում, որոշ տեսարաններ նկարահանվել են դեկորացիաներով վայրերում։ Ճամբարի պահակների դերերը խաղացել են Օսվենցիմի տեղացի բնակիչներ։
Ֆիլմի ռեժիսորի խոսքերով նման ֆիլմ նկարահանելու միտքը ունեցել է դեռ Օսվենցիմում եղած ժամանակ[1].
Սյուժե
խմբագրելՖիլմը հիմնված է հիշողությունների վրա և պատմում է տարբեր ազգությունների կին բանտարկյալների մասին, ովքեր անտանելի պայմաններում պայքարում են գոյատևելու համար Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։
Ֆիլմն ավարտվում է մեռնող կանանց մեկի կոչով` «Չթողնե'ք, որպեսզի Օսվենցիմը կրկնվի»։
Դերերում
խմբագրել- Բարբարա Դրապինսկայա - Մարթա
- Ալինա Յանովսկայա - Դեսսա
- Բարբաբա Ֆիևսկայա - Անելկա
- Զոֆյա Մրոզովսկա - գնչուհի
- Խալինա Դրոխոցկայա - Լյուլյունյա
- Բարբարա Ռաչվալսկայա - Էլազ
- Մարիա Վինոգրադովա - Նադյա
- Ալեքսանդրա Շլյոնսկայա - ավագ պահակ
- Անտոնինա Գւրեցկայա - Աննա
- Տատյանա Գուրեցկայա - Եվգենիա
- Վանդա Բարտուվնա - Հելենա
- Էդվարդ Ձեվոնսկի - ճամբարային բժիշկ
- Հուգուետո Ֆագգետ - Միշել
- Ստանիսլավ Զաչիկ - Տադեկ
- Աննա Յարաչուվնա - կապո Ֆրիդա
- Յադվիգա Խոյնացկայա - բանտարկյալ տեղամասում
- Մարիա Կանևսկայա - պահակ
- Վլադիսլավ Բրոխովիչ - ճամբարի ղեկավար
- Կազիմեժ Պավլովսկի - գեստապոի պետ
- Տադեուշ Շմիդտ - գեստապոի սպա
- Զիգմունտ Խմելևսկի - գեստապոի աշխատակից
- Իգոր Սմյալովսկի - բանակի սպա
- Ռադեուշ Պլյուցինսկի - գերմանացի զինվոր
Մրցանակներ
խմբագրել- 1948 - Կառլովի Վարիի կինոփառատոնի Բյուրեղապակյա գլոբուս
- 1950 - ներկայացվել է բրիտանական BAFTA կինոմրցանակի
- 1950 - Միջազգային խաղաղության խորհրդի մրցանակ
Գրականություն
խմբագրել- Маркулан, Янина Казимировна Кино Польши. — Ленинград-Москва: «Искусство», 1967. — С. 292+4 п.л. альб.. — ISBN 81514167
- Ирина Рубанова Польское кино 1945-1965. — Москва: «Наука», 1966.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջին էտապ» հոդվածին։ |