Վերոնիկա Վերոնեզե
«Վերոնիկա Վերոնեզե» (անգլ.՝ Veronica Veronese), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որն ստեղծել է 1872 թվականին։ Այս նկարի բնորդուհին եղել է Ալեքսա Ուայլդինգը[1]։ Նկարն սկզբնապես նկարչից գնել է հավաքորդ և միջնորդ Ֆրեդերիկ Լեյլանդը[2]։ Կտավն այժմ գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1872 |
բարձրություն | 1,1 մետր |
լայնություն | 0,89 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Տեղեկություն նկարի մասինԽմբագրել
Ինչպես 1860-ական և 1870-ական թվականների Ռոսսետտիի շատ այլ աշխատանքներ, այնպես էլ «Վերոնիկա Վերոնեզեն» ոգեշնչված է վենետիկյան գեղանկարչությունից։ Նրանում պատկերված է «ստեղծագործական գործընթացի պահին ստեղծագործական հոգին»[1]։ Այդ թեման արտացոլված է նաև շրջանակի գրության մեջ, որը «Ջիրոլամո Ռիդոլֆի նամակներ» գրքից մեջբերում է։ Քննադատների կարծիքով՝ մեջբերումը պատկանում է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնին, կամ էլ հենց Ռոսսետտիին[1]։
Նկարում արտացոլված սիմվոլիզմը ներառում է վանդակից ազատված թռչուն, ինչպես նաև թռչնի վանդակներում երիցուկներ խորհրդանշում են կողպված էներգիա, գնարբուկները երիտասարդության խորհրդանիշ են, նարգիզները՝ մտքերի արտացոլանք[1]։
Ֆրեդերիկ Լեյլանդը գնել է նկարը Ռոսսետտիից 1872 թվականին 840 ֆունտով, 1892 թվականի մայիսի 28-ին վաճառել է այն Քրիստիս աճուրդում[3]։ Դրանից հետո նկարը երեք տիրոջ է փոխել, մինչև որ այն գնել է Չառլզ Ֆեյրֆաքս Մյուրեյը, որը ևս պրեռաֆայելիտ նկարիչ էր։ Նրա որդին՝ Ջոն Էդվարդ Մյուրեյը, 1923 թվականին վաճառել է կտավը Սեմյուել Բենքրոֆթ կրտսերին, որը պրեռաֆայելիտների ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուներից մեկի տերն էր Մեծ Բրիտանիայից դուրս։ Բենքրոֆթը 1935 թվականին փոխանցել է նկարը Դելավերի գեղարվեստի թանգարանին[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 McGann Jerome (editor) (2005)։ «Veronica Veronese»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2012-02-09
- ↑ 2,0 2,1 Waking Dreams, p.194.
- ↑ 3,0 3,1 Waking Dreams, p. 26 (figure 5).
- ↑ «History»։ Delaware Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2011-12-14
ԳրականությունԽմբագրել
- Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.
- Elzea, Rowland. The Samuel and Mary R. Bancroft, Jr. and Related Pre-Raphaelite Collections. Rev. Ed. Wilmington, Delaware: Delaware Art Museum, 1984
- Russell Ash. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
- Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller.
- Fredeman, William E. (ed.) (2002-8) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols., Brewer, Cambridge.
- Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
- Parris, Leslie (ed.) (1984). The Pre-Raphaelites, exhibition catalogue, London: Tate Gallery.
- Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
- Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.
- Julian Treuherz, Elizabeth Prettejohn, and Edwin Becker, (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.