Գնարբուկ Կոմարովի

բույսերի տեսակ
Գնարբուկ Կոմարովի
Գնարբուկ Կոմարովի
Գնարբուկ Կոմարովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ցեղ Գնարբուկ (Primula)
Տեսակ Գնարբուկ Կոմարովի (P. vulgaris)
Միջազգային անվանում
Primula vulgaris

Գնարբուկ Կոմարովի (լատ.՝ Primula vulgaris), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

6-10 սմ բարձրությամբ բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ Ծաղկասլաքը զարգացած չէ, 3-4 սմ տրամագծով միայնակ ծաղիկները սպիտակ են։ Բաժակը հավասար է պսակի խողովակին[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Արևմտյան Կովկասում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառներում, ծովի մակարդակից 800-1600 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում՝ մայիս ամսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Վտանգված տեսակ է և Կոավկասի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6