Վերոնիկա Վիտոլդովնա Պոլոնսկայա (ռուս.՝ Вероника Витольдовна Полонская, հունիսի 6, 1908(1908-06-06) - 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի։ Վլադիմիր Մայակովսկու վերջին սերն ու նրա ինքնասպանության միակ վկան։

Վերոնիկա Պոլոնսկայա
Ծննդյան թիվ՝հունիսի 6, 1908(1908-06-06)
Վախճանի թիվ՝1994[1]
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0689793

Կենսագրություն խմբագրել

Վերոնիկա Պոլոնսկայան ծնվել է 1908 թվականի հունիսի 6-ին Մոսկվայում, Փոքր թատրոնի դերասանների՝ ռուսական նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի աստղ Վիտոլդ Պոլոնսկու և դերասանուհի Օլգա Գլադկովայի ընտանիքում[2]։ Տանը և ընկերների շրջապատում Վերոնիկային կոչել են Նորա։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Համր կինոյում առաջին անգամ նկարահանվել է հոր հետ միասին յոթ տարեկանում։ Դրանից բացի նա ունեցել է ևս մի քանի մանկական դերեր։

1918 թվականին Վիտոլդ Պոլոնսկին պայմանագիր է կնքել Հոլիվուդում և կնոջ ու դստեր հետ պետք է մեկներ (ամենայն հավանականությամբ՝ անվերադարձ) Միացյալ Նահանգներ։ Սակայն 1919 թվականի հունվարի 5-ին նա հանկարծամահ է եղել[3]։

Տասնվեցամյա Վերոնիկա Պոլոնսկայան 1924 թվականին Մոսկվայի գեղարվեստական թատրոն և դպրոցն ավարտելուց հետո մնացել այնտեղ։ Սովորել է ստուդիայում Նիկոլայ Բատալովի, Յուրի Զավադսկու մոտ, իսկ դերասանական վարպետության դասեր տվել է Կոնստանտին Ստանիսլավսկին։ Խաղացել է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի բեմադրած «Մեր երիտասարդությունը» (ռուս.՝ «Наша молодость») ներկայացման մեջ։ Կինոյում նորամուտը նշել է ռեժիսորներ Լիլիա Բրիկի ու Վլադիմիր Ժեմչուժնիի «Ապակե աչք» (ռուս.՝ «Стеклянный глаз») ֆիլմում։ Երկրորդ ֆիլմը, որում նկարահանվել է Վերոնիկա Պոլոնսկայան, եղել է Իվան Պիրևի «Մահվան կոնվեյեր» (ռուս.՝ «Конвейер смерти», 1933) ֆիլմը, որում նրա խաղընկերներն են եղել Տամարա Մակարովան և Ադա Վոյցիկը։ Հաջորդը եղել է ռեժիսոր Սեմյոն Տիմոշենկոյի «Երեք ընկեր» (ռուս․՝ «Три товарища») ֆիլմը։

Սիրավեպ Մայակովսկու հետ խմբագրել

Վերոնիկա Պոլոնսկայան եղել է Վլադիմիր Մայակովսկու վերջին սերը և պատմության մեջ հիշվում է որպես այն կինը, որ եղել է բանաստեղծի կողքին նրա կյանքի վերջին րոպեներին։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1929 թվականին, երբ Պոլոնսկայան 21 տարեկան էր, իսկ Մայակովսկին՝ 36։ Պոլոնսկայան ամուսնացած էր դերասան Միխայիլ Յանշին, բայց չի հեռացել ընտանիքից՝ հասլանալով, որ Մայակովսկու հետ սիրավեպը կարող է վերջանալ ցանկացած պահի[4]։

Մայակովսկու հետ Վերոնիկա Պոլոնսկայան ծանոթացել է մասամբ կինեմատոգրաֆիայի շնորհիվ։ «Ապակե աչք» ֆիլմում նկարահանվելուց հետո նրան հրավիրել է ձիարշավարան այդ ֆիլմի ռեժիսոր Լիլիա Բրիկի ամուսինը՝ Օսիպ Բրիկը։ Այնտեղ է եղել նաև Մայակովսկին։ Նույն օրը նրանք ևս մեկ անգամ հանդիպել են Վալենտին Կատաևի մոտ։ Շուտով մտերմացել են և սկսել են հանդիպել գրեթե ամեն օր։ Ըստ Պոլոնսկայայի հուշերի՝ «երբ նա սկսեց ինձ համար կարդալ իր բանաստեղծությունները, ես ցնցված էի։ Նա հիանալի էր ընթերցում, նա ուներ իսկական դերասանական շնորհ։ Լավ եմ հիշում, թե ինչպես էր նա կարդում «Ձախ մարշ»-ը, վաղ քնարերգությունը...»։

1930 թվականի ապրիլի 14-ի առավոտյան Մայակովսկին Վերոնիկային տաքսով տարել է Լյուբյանկայում գտնվող իր սենյակը։ Մինչ այդ նրանք արդեն հանդիպում էին երկու տարի։ Բանաստեղծը, որ գտնվում էր ստեղծագործական ու կենցաղային ճգնաժամի մեջ, պնդել է, որ Պոլոնսկայան ամուսնալուծվի և նույնիսկ գրանցվել է Գեղարվեստական թատրոնի անցման գրողների կոոպերատիվում, որտեղ պատրաստվում էր տեղափոխվել ապրելու Պոլոնսկայայի հետ։

1990 թվականին 82-ամյա Վերոնիկա Պոլոնսկայան «Советский экран» հանդեսին (№ 13 — 1990) տված հարցազրույցի ժամանակ հիշել է, որ 1930 թվականի ապրիլի 14-ի առավոտյան ժամը 10։30 ինքը թատրոնում պետք է մասնակցեր փորձի Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ.

Ես չէի կարող ուշանալ, դա զայրացնում էր Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Նա կողպեց դռները, բանալին պահեց գրպանում, սկսեց պահանջել, որ ես չգնամ թատրոն, և ընդհանրապես հեռանամ այնտեղից։ Լալիս էր... Ես հարցրի՝ չի ուղեկցի ինձ արդյոք։ «Ոչ»,– ասաց նա, բայց խոստացավ զանգահարել։ Ու նաև հարցրեց՝ ունեմ արդյոք տաքսու փող։ Փող ես չունեի, նա ինձ տվեց քսան ռուբլի... Ես հասցրի գնալ մինչև շքամուտքի դուռը և սեցի կրակոց։ Շփոթվեցի, վախենում էի վերադառնալ։ Հետո ներս մտա ու տեսա կրակոցի դեռ չցրված ծուխը։ Մայակովսկու կրծքին կար ոչ մեծ արյունոտ հետք։ Ես նետվեցի նրա մոտ, ես կրկնում էի. «Ի՞նչ արեցիք»։ Նա փորձեց բարձրացնել գլուխը։ Հետո գլուխն ընկավ, և նա սկսեց սարսափելի գունատվել․․․ Հայտնվեցին մարդիկ, ինձ ինչ-որ մեկն ասաց․ «Վազե՛ք, դիմավորեք «Շտապ օգնության» մեքենան»․․․ Դուրս վազեցի, դիմավորեցի։ Վերադարձա, իսկ աստիճանների վրա ինչ-որ մեկն ինձ ասաց. «Ուշ է։ Մեռավ․․․»

— Վերոնիկա Պոլոնսկայա[4]

Մահվանից առաջ գրած գրությունում Մայակովսկին մասնավորապես գրել է․ «Ընկեր կառավարություն, իմ ընտանիքն են Լիլիա Բրիկը, մայրս, քույրերս և Վերոնիկա Վիտոլդովնա Պոլոնսկայան»։ Վերոնիկա Պոլոնսկայան չի համարձակվել ներկա գտնվել Մայակովսկու թաղմանը, որովհետև մայրն ու քույրերը նրան մեղավոր են համարել բանաստեղծի մահվան համար[5]։

1938 թվականին Պոլոնսկայան գրել է հուշեր Մայակովսկու մասին, որոնք առաջին անգամ հրատարակվել են կես դար անց՝ 1987 թվականին։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչին տեսնում էի որպես մարդ, ոչ թե որպես արձան, ինչպիսին նրան պատկերում են։ Նա ինձ համար կենդանի է, խոցելի։ Ես եղել եմ վերջին մարդը, որ տեսել է Մայակովսկուն կենդանի։ Ես վերջինն եմ խոսել նրա հետ։ Եվ ես պետք է տանեմ այս բեռը»,– ասել է Վերոնիկա Պոլոնսկայան 1990 թվականին տված հարցազրույցի ժամանակ։

Մայակովսկուց հետո Վերոնիկա Պոլոնսկայան սիրավեպ է ունեցել քննադատ Օսիպ Բեսկինի հետ[6]։

Հետագա տարիներ խմբագրել

1935-1936 թվականներինն Վերոնիկա Պոլոնսկայան աշխատել է Յուրի Զավադսկու թատրոն-ստուդիայում, 1937 թվականին՝ Ռոստովի դրամայի թատրոնում, 1938-1940 թվականներին՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, 1940-1973 թվականներին՝ Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան թատրոն։

1960-ական թվականներին նկարահանվել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում, որտեղ տեղին էին Պոլոնսկայայի ազնվականական վարվելաձևերը։

Կյանքի վերջին տարիները Վերոնիկա Պոլոնսկայան անցկացրել է Էնտուզիաստների խճուղում գտնվող Ա․ Յաբլոչկինայի անվան բեմի վետերանների տանը, որտեղ էլ մահացել է 1994 թվականի սեպտեմբերի 14-ին[7][8]։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[9]։

Ընտանիք խմբագրել

  • Ծնողներ՝
    • Հայրը՝ Վիտոլդ Պոլոնսկի (1879-1919), ռուս դերասան,
    • Մայրը՝ Օլգա Պոլոնսկայա (օրիորդական ազգանունը՝ Գլադկովա), ռուս դերասանուհի։
  • Ամուսիններ՝
    • Միխայիլ Յանշին (ամուսնացած են եղել 1926-1933 թվականներին), խորհրդային դերասան,
    • Վալերի Ազերսկի (ենթարկվել է բռնաճշնումների),
    • [Դմիտիտրի Ֆիվեյսկի, խորհրդային դերասան,
  • Որդին՝ Վլադիմիր Ֆիվեյսկի (ի ծնե անունը՝ Վլադիմիր Վալերևիչ Ազերսկի, ծնվ.՝ 1936), խորհրդային և ամերիկացի բժիշկ, մայրը որդուն կոչել է Վլադիմիր Մայակովսկու պատվին, որդեգրվել է Դիմիտրի Ֆիվեյսկու կողմից։

Ֆիմագրություն խմբագրել

  • 1917 – Երբ ծաղկում է յասամանը (ռուս.՝ Когда цветёт сирень) – Ալլա
  • 1918 – Ճահճային պատրանքներ (ռուս.՝ Болотные миражи) – Վերա, Լիզայի քույրը
  • 1928 – Ապակե աչք (ռուս.՝ Стеклянный глаз)
  • 1933 – Մահվան կոնվեյեր (ռուս.՝ Конвейер смерти) – Էլեոնորա
  • 1935 – Երեք ընկեր (ռուս.՝ Три товарища) – Իրինա, Լացիսի կինը
  • 1967 – Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир) – էպիզոդ
  • 1968 – Ժպտա հարևանիդ (ռուս.՝ Улыбнись соседу) – Վարվառա Վերշինինա
  • 1982 – Մայր Մարիա (ռուս.՝ Мать Мария) – Սոֆյա Պիլենկո

Մատենագիտություն խմբագրել

Հուշեր խմբագրել

  • Полонская Вероника. Воспоминания: [Факсимильное воспроизведение рукописи 1938 года] // Фивейский Владимир. Нора. Последняя любовь Маяковского; Полонская Вероника. Воспоминания. — М.: Сканрус, 2009. — С. 70—239.

Հարցազրույց խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. ПОЛОНСКАЯ Вероника Витольдовна
  3. Фивейский Владимир. Нора. Последняя любовь Маяковского // Фивейский Владимир. Нора. Последняя любовь Маяковского; Полонская Вероника. Воспоминания. — М.: Сканрус, 2009. — С. 15.
  4. 4,0 4,1 Та самая Вероника Полонская. Интервью журналу «Советский экран», № 13-1990
  5. «Газета «Бульвар Гордона» | Тринадцатый апостол». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  6. Интервью с В. Б. Дувакиным
  7. СТАНИСЛАВ САДАЛЬСКИЙ — Маяковский застрелился через минуту после того, как Полонская вышла из его квартиры
  8. «Вероника Полонская - биография, информация, личная жизнь, фото» (ռուսերեն). stuki-druki.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Могила Вероники Полонской

Գրականություն խմբագրել

  • Черток С. Последняя любовь Маяковского: С включением мемуаров Вероники Полонской. — Ann Arbor, Michigan: Hermitage, 1983. — 128 с.
  • Скорятин В. И. Тайна гибели Владимира Маяковского. Новая версия трагических событий, основанная на последних находках в секретных архивах. — М.: Звонница-МГ, 1998. — 272 с. — (XX век: история. Лица, лики и личины). — ISBN 5-88093-044-0
  • «В том, что умираю, не вините никого»?.. Следственное дело В. В. Маяковского. Документы. Воспоминания современников / Вступ. статья, сост., подгот. текста и коммент. С. Е. Стрижнёвой; науч. ред. А. П. Зименков; Государственный музей В. В. Маяковского. — М.: Эллис Лак 2000, 2005. — 672 с. — ISBN 5-902152-14-3
  • Сарнов Б. М. Маяковский. Самоубийство. — М.: Эксмо, 2006. — 720 с. — ISBN 5-699-18644-1
  • Коваленко С. А. «Звёздная дань». Женщины в судьбе Маяковского. — М.: Эллис Лак 2000, 2006. — 592 с. — ISBN 5-902152-13-5
  • Фивейский Владимир. Нора. Последняя любовь Маяковского; Полонская Вероника. Воспоминания. — М.: Сканрус, 2009. — 240 с. — ISBN 978-5-93221-135-9
  • Янгфельдт Бенгт. Ставка — жизнь. Владимир Маяковский и его круг / Пер. со швед. Аси Лавруши и Бенгта Янгфельдта. — М.: Колибри, 2009. — 640 с. — ISBN 978-5-389-00417-7
  • Радзишевский Владимир. Между жизнью и смертью: Хроника последних дней Владимира Маяковского. — М.: Прогресс-Плеяда, 2009. — 112 с. — ISBN 978-5-93006-087-4
  • Фёдорова Е. В. Гибель В. В. Маяковского — закономерность или случайность?. — М.: Новый ключ, 2011. — 152 с. — ISBN 978-5-7082-0346-5

Արտաքին հղումներ խմբագրել