Վերին Էշերա (վրաց.՝ ზემო ეშერა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 15 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Էշերա գյուղից հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 160 մ բարձրության վրա։

Գյուղ
Վերին Էշերա
վրաց.՝ ზემო ეშერა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ160 մ
Բնակչություն1052[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ
Վերին Էշերա (Աբխազիա)##
Վերին Էշերա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 595 մարդ` հիմնականում հայեր։ Վերին Էշերայի գյուղական խորհուրդը, որն ընդգրկում էր ներառյալ Վերին Էշերան` ևս չորս գյուղ (Աղդարա, Աձիգեժի, Ամբարիխուցա և Ուազաբաա), ուներ 1953 բնակիչ, որտեղ կրկին գերակշռում էին հայերը[2][3]։

1989 թվականին, գյուղում ապրում էր 738 մարդ[4]` մեծամասնությունը հայեր, ինչպես նաև աբխազներ[5]։ Գյուղական խորհրդի ընդհանուր բնակչության թվաքանակը կազմում էր 2031 մարդ[4]։

2011 թվականի տվյալներով գյուղն ուներ 1052 բնակիչ, որոնցից 737 (70,1%) - հայեր, 243 (23,1%) - աբխազներ, 12 (1,1%) - ռուսներ, 4 (0,4%) - ուկրաինացիներ, 1 (0,1%) - սվաններ և 55 (5,2%) այլ ազգերի ներկայացուցիչներ[6]։

Վերին Էշերայի մատույցներում հայտնաբերվել են յուրահատուկ դամբարանային կառույցներ` դոլմեններ, որոնք կառուցվել են մ.թ.ա. երկու հազար տարի առաջ` բրոնզե դարում։

Ծանոթագրություններ խմբագրել