Աղդարա

գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում

Աղդարա ( աբխազերեն՝ Аҕдара, վրացերեն՝ აღდარა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 20 կմ հյուսիս։ Գտնվում է Գումիստա գետի աջ ափին, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։

Գյուղ
Աղդարա
աբխ.՝ Аҕдара, վրաց.՝ აღდარა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ360 մ
Բնակչություն71 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Աղդարա (Աբխազիա)##
Աղդարա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 210 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1968 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 463 մարդ` հայեր, նաև աբխազներ։ 1989 թվականին, գյուղում արդեն բնակվում էր 71 մարդ[3], կրկին հայեր։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց։

Հայերը եկել են 1886 թվականին՝ Օրդուի շրջակայքի գյուղերից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 51