Վերդի Վերխաչյան

հայ բանաստեղծ, մանկավարժ

Վերդի Առաքելի Խաչատրյան (մայիսի 15, 1915(1915-05-15), Պատարա, Ադրբեջան - անհայտ), հայ բանաստեղծ, մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Անվան առաջին վանկի և ազգանվան առաջին ու վերջին վանկերի մեկտեղումից կազմել է Վերխաչյան գրական անունը։

Վերդի Վերխաչյան
Ծննդյան անունՎերդի Առաքելի Խաչատրյան
Ծնվել էմայիսի 15, 1915(1915-05-15)
ԾննդավայրՊատարա, Ադրբեջան
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1939)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Վերդի Խաչատրյանը ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին, Բադարա (Ասկերանի շրջան) գյուղում։ 1939 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ուսանելու տարիներին միաժամանակ գրական աշխատող է եղել Ադրբեջանի ռադիոկոմիտեի խմբագրությունում։ 1939-1942 թվականներին ուսուցչություն է արել հայրենի Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում։ 1942-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1956 թվականներին եղել է Բադարայի դպրոցի դասատու և ուսմասվար, 1956-1957 թվականներին՝ Նախիջևանիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1957-1959 թվականներին՝ Խնձրիստանի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1959-1962 թվականներին՝ Բադարայի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1962 թվականից՝ Բադարայի դպրոցի ուսուցիչ։ Վերխաչյանի առաջին բանաստեղծությունը («Երգ կառուցման») տպագրվել է 1934 թվականին, «Խորհրդային Ղարաբաղ» թերթում[1]։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 525-526։