Վերգինե Արծրունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերգինե Բագրատի Արծրունի (1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1966[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգչուհի (դրամատիկական սոպրանո), մանկավարժ։
Վերգինե Արծրունի | |
---|---|
Ծնվել է | 1884[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 7, 1966[1] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | երգչուհի և ուսուցչուհի |
Երգչաձայն | դրամատիկական սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ[1] |
Կենսագրություն
խմբագրելԵրաժշտական կրթությունն ստացել է Պետերբուրգում։ 1908-1911 թվականներին համերգներ է տվել Պետերբուրգում, Սարատովում, Սամարայում։ 1911-1914 թվականներին կատարելագործվել է Փարիզում և Ցյուրիխում։ 1914 թվականին Ցյուրիխի օպերային թատրոնում կատարել է Բրունհիլդայի դերերգը (Վագների «Վալկիրիա»)։ 1914-1916 թվականներին համերգներ է տվել Փարիզում, Ցյուրիխում։ 1916-1922 թվականներին Պետերբուրգի, Սարատովի, Թիֆլիսի օպերային թատրոններում հանդես է եկել Տոսկայի (Պուչչինիի «Տոսկա»), Ռախիլի (Հալևիի «Կարդինալի դուստրը»), Աիդայի (Վերդիի «Աիդա»), Բրունհիլդայի դերերգերով։ 1922 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի (Լենինգրադ), մենահամերգներով պրոպագանդել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, տպագրել է վոկալ արվեստի տեսության հարցերին նվիրված հոդվածներ։ 1942-1946 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում, 1948-1954 թվականներին՝ Լենինգրադի թատերական ինստիտուտում[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
- ↑ «Zarkfoundation - Վերգինե Արծրունի». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 75)։ |