Վերա Նիկոլիչ Պոդրինսկա
Վերա Նիկոլիչ Պոդրինսկա(հունիսի 8, 1886 Զագրեբ-մարտի 28, 1972 Զագրեբ) խորվաթ նկարիչ և բարոնուհի։
Վերա Նիկոլիչ Պոդրինսկա խորվ.՝ Vera Nikolić Podrinska | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1886 |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մարտի 28, 1972[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Կենսագրություն
խմբագրելՊոդրինսկան Բարոն Վլադիմիր Նիկոլիչ և բարոնուհի Գաբրիելլա Էլլա Ֆրանցիսկա Մարիայի(ծնված՝ Սքոթի) դուստրն էր։ Նիկոլիչին նկարել է սովորեցրել խորվաթ նկարիչ Օտտո Իվեկովիչը 1900 թվականից, այնուհետև սովորել է Փարիզում ՝ Անդրե Լոտեի և Լեո Յունեկի մոտ։ 1917 թվականին առաջին ցուցադրությունը ունեցավ։
1944 թվականին Խորվաթիայի Անկախ Պետության կառավարության կողմից Զագրեբի Պանտովչակ փողոցում գտնվող նրա սեփականությունում տեղակայվել էր բանտային ճամբար[2]։ Ճամբարում պահվում էին գերի ընկած ամերիկացի օդաչուները։ Օդաչուներին թույլատրվել է աշխատել Նիկոլիչի խաղողի այգում և օգտագործել նրա ունեցվածքը թենիս խաղալու և երաժշտություն լսելու և այլ գործունեության համար։
Պատերազմից հետո նրա ունեցվածքը կա՛մ ազգայնացվեց, կա՛մ գնվեց իշխող Կոմունիստական կուսակցության կողմից, և կառուցվեց Վիլա Զագորջեն՝ Հարավսլավիայի առաջնորդ Յոսիպ Բրոզի կալվածքը։
1957 թվականին Նիկոլիչը գիրք է հրատարակել Զագրեբից Բանգկոկ («Զագրեբից Բանգկոկ») ճանապարհորդելու մասին[3]։
Նիկոլիչը 1966 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու իր աշխատանքների ցուցադրությանը։ Նրան դիմավորեցին մի քանի նախկին բանտարկյալներ, որոնք պահվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա կալվածքում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ «Allied War Prisoners in the NDH». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Nina Ožegović (2002 թ․ դեկտեմբերի 24). «28 hrvatskih slikarica plave krvi» [28 Female Croatian Painters of Blue Blood] (Croatian). Nacional (weekly). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Myth: The Croatians Executed Dozens of Croatian Airmen». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.
Հղումներ
խմբագրել- Biography and images of Podrinska's paintings on Croatian Women Painters Born in the 19th Century.
- The Serbian Origins of Nikolić Podrinska family on VIJEĆE SRPSKE NACIONALNE MANJINE BJELOVARSKO - BILOGORSKE ŽUPANIJE.