Վերածնություն (ամսագիր)
«Վերածնություն» հասարակական, գրական, տեսական ամսագիր։ Հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի, վերջում՝ կուսակցության ձախ թևի (որն այնուհետև միացել է ԱՄՆ-ի բանվորական կուսակցությանը) պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1918-1920 թվականին, Բոստոնում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ե․ Սիրվարդ (Դրիգորյան), Հ․ Բարեջանյան։ Հանդես է եկել պատերազմի ընթացքում հայոց դատը Անտանտի օգնությամբ լուծելու օգտին։ Հետագայում հրաժարվել է այդ գաղափարից և սատարել Հոկտեմբերյան հեղափոխությանը։
Վերածնություն անգլ.՝ Regeneration և անգլ.՝ Renaissance | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հունվար 1918 |
Երկիր | Բոստոն |
Հրատարակման վայր | Բոստոն |
Լուծարվել է | հոկտեմբեր 1920 |
Լուսաբանել է սոցիալիզմի գաղափարախոսությունը, հրապարակել նշանավոր համարվող սոցիալիստական գործիչների (ժ․ ժորես, Ա․ Բեբել և ուրիշներ) աշխատությունները, Սոցինտերնի խորհրդաժողովների նյութեր։ Լուսաբանել է ամերիկահայ և գաղութահայ կյանքը։ Ունեցել է գրական բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 385)։ |