Վեստայի ընտանիք
Վեստայի ընտանիք, հայտնի բավականին մեծ աստերոիդների ընտանիքներից մեկը, որի մեջ ներառված են համարյա բոլոր V սպեկտրալ դասի աստերոիդները, որոնք գտնվում են (4) Վեստա աստերոիդի անմիջական մոտակայքում։ Աստերոիդների հիմնական գոտու բոլոր մարմինների մոտ 6 % պատկանում են այս ընտանիքին։
Առանձնահատկություններ
խմբագրելԱյս աստերոիդների զանգվածի հիմնական մասը կենտրոնացած է Վեստա աստերոիդի մեջ (միջին տրամագիծը 530 կմ), այն հանդիսանում է Արեգակնային համակարգի չափերով երկրորդ աստերոիդը։ Մյուս աստերոիդները չափերով խիստ զիջում են Վեստային և չեն գերազանցում 10 կմ տրամագծի չափերը։ Նրանցից ամենապայծառներն են (1929) Կոլլաա և (2045) Պեկին, սակայն նույնիսկ նրանց աստղային մեծությունը չի անցնում 12,2 m, որը թույլ է տալիս գնահատել նրանց չափերը մոտ 7,5 կմ (եթե համարենք, որ նրանց ալբեդոն նույն քան բարձր է, որքան և Վեստայինը, եթե նրանց մակերևույթը ավելի մութ է, ապա նրանց չափերը կարող են լինել ավելի մեծ)։
Համարվում է, որ ընտանիքը առաջացել է Վեստայի և մեծ աստերոիդի բախման արդյունքում, որը դուրս է շպրտել Վեստայից մեծ քանակով բեկորներ, որոնք և դարձել են ինքնուրույն աստերոիդներ։ Համարվում է նաև որ Վեստայի հարավային կիսագնդում գտնվող հսկայական խառնարանն էլ (չափերը՝ 460 կմ անկյունագծով և 13 կմ խորությամբ, որը համեմատելի է Վեստայի չափերի հետ) հենց այն տեղն է որտեղ հարվածել է աստերոիդը։
Այս ընտանիքի մեջ են մտնում նույնպես մի քանի J դասի աստերոիդներ, որոնք նույնպես հանդիսանում են բախման արդյուն, սակայն ի տարբերություն V դասի աստերոիդների նրանք արտամղվել են Վեստայի ավելի խորը շերտերից։
Վեստայի աստերոիդների ուղեծրի տվյալների վիճակագրական վերլուծության արդյունքում[1], որոշվել է այս ընտանիքի անդամների ուղեծրային էլեմենտների հիմնական միջակայքը՝
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,26 ա. մ. | 0,075 | 5,6° |
max | 2,48 ա. մ. | 0,122 | 7,9° |
Սա թույլ է տալիս մոտավորապես գնահատել ընտանիքի սահմանները ժամանակակից էպոխայի համար։
a | e | i | |
---|---|---|---|
min | 2,26 ա. մ. | 0,035 | 5,0° |
max | 2,48 ա. մ. | 0,162 | 8,3° |
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2005 թվականի տվյալներով, այս ընտանիքը ունի 6051 անդամ։
Բացառությունները
խմբագրելՍպեկտային վերլուծությունը ցույց է տվել, որ այս ընտանիքի մեջ մտնող ոչ բոլոր աստերոիդներն են Վեստայի բեկորներ։ Նրանց սպեկտրների առանձնահատկություններով նրանք չեն պատկանում ոչ V, և ոչ էլ J դասի աստերոիդներին, սակայն նույնպես ունեն ընտանիքի մարմինների ուղեծրերին նման ուղեծրեր։ Դրանցից են հետևյալ աստերոիդները՝
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Զապալա, Ֆ. Բենջոյա, Ա. Սելինո, Պ. Ֆերինելա և Կ. Ֆրոշ, Աստերոիդների ընտանիքներ` 12,487 աստերոիդների որոնումը, օգտագործելով երկու տարբեր կլաստերային մեթոդներ Արխիվացված 2020-03-28 Wayback Machine, Իկարուս, հատոր` 116, Օգոստոս 1995, էջեր` 291—314
Գրականություն
խմբագրել- S.J. Bus and R.P. Binzel, Phase II of the Small Main-Belt Asteroid Spectroscopic Survey, Icarus Vo.. 158, p. 106 (2002). Data set online here Արխիվացված 2006-01-05 Wayback Machine.
- AstDys site. Proper elements for 96944 numbered minor planets.