Վեստալուհիների տուն (իտալ.՝ casa delle Vestali, լատին․՝ atrium Vestae), տեղակայված Վեստայի տաճարի մոտակայքում, Հռոմի ֆորումում։ Տնից պահպանվել է ուղղանկյունաձև գավիթը, որը նախկինում շրջանակված էր սյունազարդ նախասրահով։ Սյունազարդ նախասրահում կանգնեցված էին Վեստայի գերագույն քրմուհիների արձանները, որոնցից մի քանիսը պահպանվել են մինչ օրս։


Քարտեզ
Քարտեզ

Վերջին պեղումներում հայտնաբերվել են Վեստայի տաճարի մնացորդները, ինչպես նաև վեստալուհիների կացարանը։ Տունը գտնվում է Պալատի ստորոտին, Ֆորումին մոտ։ Այն ոչնչով չի տարբերվում սովորական հռոմեական տներից։ Նախկինում տունը նախատեսված է եղել մեծ հայրապետի համար` որպես հանրային տուն (domus publica): Օգոստոսը, այն բանից հետո, երբ նա մ.թ.ա. 12 թվականին դարձավ մեծ հայրապետ, այս տունը նվիրեց վեստալուհիներին[1]։

Վեստալուհիների տուն։ Արևելյան մաս

Տունը, կառուցված ամբողջությամբ աղյուսներից, կազմված է 68 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ ուղղանկյունաձև գավիթից` շրջապատված 44 սյուների վրա հենված փակ պատկերասրահով։ Գավիթից ելք է եղել դեպի այլ տարածքներ, որոնք տեղակայված էին երկու հարկով։ Դրանցից գլխավորը tablinum-ն էր` մեծ և ճոխ ընդունելության սրահը։ Դրա կողմերից շարված էին վեց սենյակներ, նախատեսված, ըստ երևույթին, վեց վեստալուհիների համար։ Գավիթի մեջտեղում տեսանելի են ինչ-որ փոքր ութանկյուն կառույցի հետքեր, մանրազննությամբ ոչնչացված և հողին հավասարեցված. հնարավոր է, որ այն ոչնչացրել են հենց վեստալուհիները` այն բանից առաջ, երբ նրանց համայնքը ոչնչացվեց Թեոդոսիոս կայսեր օրոք, և որ սա հենց այն գաղտնի սրբությունն էր, որում պահվում էին սուրբ իրերը։

Վեստալուհիների տան արձանները

Փակ պատկերասրահում կանգնեցված էին մեծ վեստալուհիների արձանները, որոնք դրվել էին տարբեր դեմքերի կողմից. հայտնաբերվել է 12 այդպիսի արձան, որոնցից միայն երեքն ունեն գլուխ։ Առավել լավ պահպանված արձաններ կան թերմի թանգարանում, մնացածները իրենց տեղերում են։ Պեղումները ցույց են տվել նաև, որ տունը բազմիցս վերանորոգվել է Հռոմեական կայսրության ժամանակներում։

Վեստալուհիների ինստիտուտը գոյատևել է մոտ մինչև 391 թվականը, երբ Թեոդոսիոս կայսրը արգելեց հանրային հեթանոսական դավանանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Platner, Samuel Ball; Ashby, Thomas. A Topographical Dictionary of Ancient Rome. Bill Thayer’s Web Site.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստալուհիների տուն» հոդվածին։