Վեսնա Պուսիչ (խորվ.՝ Vesna Pusić; մարտի 25, 1953(1953-03-25), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ քաղաքական գործիչ, Խորվաթիայի Լիբերալ ժողովրդական կուսակցության ամենավառ անդամներից մեկը։ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2016 թվականի հունվարի 22-ը զբաղեցրել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարի պաշտոնը Զորան Միլանովիչի ձախ կենտրոնամետ կառավարությունում։

Վեսնա Պուսիչ
 
Կուսակցություն՝ Croatian People's Party – Liberal Democrats?
Կրթություն՝ Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փիլիսոփա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մարտի 25, 1953(1953-03-25) (71 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Խորվաթիա
Հայր Eugen Pusić?
 
Կայք՝ vesna-pusic.hns.hr

Քաղաքական գործունեության մեջ է ընդգրկվել 1990-ականների սկզբին, երեք անընդմեջ ժամկետում եղել է Սաբորի պատգամավոր՝ ընտրվելով 2000, 2003 և 2007 թվականների ընտրություններում։ Բացի այդ, 2009-2010 թվականների ընտրություններում պայքարել է նախագահի պաշտոնի համար՝ որպես ՀՌԱԿ-ի թեկնածու՝ 7,25 տոկոս ձայներով դուրս գալով հինգերորդ տեղ։ 2008-2011 թվականներին իր երրորդ պատգամավորական ժամկետի ընթացքում գլխավորել Է Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջխաղացմանը հետևելու խորհրդարանական հանձնաժողովը։

Կենսագրություն խմբագրել

Վեսնա Պուսիչը ծնվել է Զագրեբում ՝ Զագրեբի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Յուջին Պուսիչի ընտանիքում։ Նրա մայրը՝ Վիշնյան, անգլերենի պրոֆեսոր էր, իսկ եղբայրը՝ Զորանը, քաղաքացիական ակտիվության և խաղաղության շարժման ակնառու ակտիվիստ էր։

1971 թվականին ավարտել է գիմնազիան, իսկ 1976 թվականին՝ Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է սոցիոլոգիան և փիլիսոփայությունը[1]։

1975-1979 թվականներին եղել է միջազգային հետազոտական խմբի անդամ, իրականացրել է գիտական հետազոտություններ Եվրոպայում արդյունաբերական ժողովրդավարության վերաբերյալ։ 1976-1978 թվականներին աշխատել է Լյուբլյանայի համալսարանի Սոցիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող[2]։

1978 թվականից աշխատում է Զագրեբի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի Սոցիոլոգիայի ամբիոնում և դասավանդում է արդյունաբերական ժողովրդավարության և սոցիոլոգիայի քաղաքականության տեսության դասընթացներ։ Նույն ֆակուլտետում 1984 թվականին ստացել է սոցիոլոգիայի դոկտորական աստիճան, իսկ 1988 թվականին՝ հաստիքային պրոֆեսոր[1][2]։

1978 թվականին Պուսիչը յոթ կանանցից մեկն էր, որոնք Հարավսլավիայում հիմնադրեցին առաջին ֆեմինիստական կազմակերպությունը՝ Žena i društvo-ն (կին և հասարակություն), բախվելով այն ժամանակվա կոմունիստական իշխանության կատաղի քննադատությանը[2]։

1990 թվականին Վեսնա Պուսիչը Խորվաթիայի 28 անդամ-հիմնադիրներից մեկը դարձավ (խորվ.՝ Hrvatska narodna stranka) համաժողովրդական համաձայնագրի կոալիցիային մասնակցելուց հետո (խորվ.՝ Koalicija narodnog sporazuma), չափավոր ազգայնական և լիբերալ կուսակցությունների դաշինք, որը ձևավորվել է Խորվաթիայում առաջին բազմակուսակցական ընտրությունների նախօրեին, որոնք տեղի են ունեցել 1990 թվականի ապրիլի 22-ին։ 1992 թվականին թողել է կուսակցական գործունեություն, բայց նույն կուսակցությանը վերադարձել է 1997 թվականին և հետագայում դարձել նրա ղեկավարը՝ 2000-2008 թվականներին։ Առաջին անգամ խորհրդարան է անցել 2000 թվականի ընտրություններից հետո։

Պուսիչը եղել է ժողովրդավարության մշակույթի հարցերով ոչ կառավարական և անկուսակցական վերլուծական կենտրոնի հիմնադիրներից և Erasmus Guild-ի տնօրեններից մեկը, ինչպես նաև Erasmus ամսագրի հրատարակիչ և խմբագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Խորվաթիայում, նախկին Հարավսլավիայի և Արևելյան Եվրոպայի երկրներում անցումային շրջանի տարբեր հարցերի վրա[2]։ Կենտրոնը գործունեությունը դադարեցրել է 1998 թվականին։

2005 և 2008 թվականներին[3][4] նշանակվել է ԵՄ-ի հետ բանակցությունների հարցերով ազգային կոմիտեի ղեկավար, մարմին, որը ղեկավարում է ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության բանակցությունները և բաղկացած է խորհրդարանի անդամներից, ինչպես նաև նախագահի, գիտական շրջանակների, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներից։

Պուսիչը 2006 և 2008 թվականներին զբաղեցրել է լիբերալ դեմոկրատների և ռեֆորմատորների Եվրոպական կուսակցության փոխնախագահի պաշտոնը[2]։

Պուսիչը դասավանդել է Չիկագոյի համալսարանում, Կոռնելի համալսարանում (Նյու Յորք), ինչպես նաև մեթոդիստական Ամերիկյան համալսարանում (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան) և Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների աջակցության միջազգային կենտրոնում[2]։

Պուսիչը ամուսնու հետ ապրում է Զագրեբում։ Նրա դուստրը ներկայումս բնակվում է Լոնդոնում և կինոյի արտադրություն է սովորում հեղինակավոր Լոնդոնի կինոդպրոցում մագիստրոսի ծրագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Vesna Pusić - Zastupnici 6. saziva Hrvatskoga sabora» [Vesna Pusić - Representative in the 6th assembly of the Croatian Parliament] (խորվաթերեն). Croatian Parliament. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Vesna Pusić - Biografija» (խորվաթերեն). Croatian People's Party - Liberal Democrats. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «A liberal heads the negotiations for the access of the Croatia into the EU» (անգլերեն). ELDR. 2008 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Plan to destroy HNS: Sanader to remove Vesna Pusic from the head of the Alliance for the European Union». Nacional (անգլերեն). 2008 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսնա Պուսիչ» հոդվածին։