Վեսնա Պարուն
Վեսնա Պարուն (խորվ.՝ Vesna Parun, ապրիլի 10, 1922[1][2] կամ հոկտեմբերի 4, 1922[3], Զլարին, Շիբենիկ, Խորվաթիա - հոկտեմբերի 25, 2010[4][1][5][…], Ստուբիչկե Տոպլիցե, Krapina-Zagorje County, Խորվաթիա), խորվաթ բանաստեղծուհի։
Վեսնա Պարուն Vesna Parun | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1922[1][2] կամ հոկտեմբերի 4, 1922[3] |
Ծննդավայր | Զլարին, Շիբենիկ, Խորվաթիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 2010[4][1][5][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Ստուբիչկե Տոպլիցե, Krapina-Zagorje County, Խորվաթիա |
Գերեզման | Grohote |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, մանկագիր, դրամատուրգ և նկարչուհի |
Լեզու | խորվաթերեն |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ |
Անդամակցություն | Croatian Writers’ Association of Herzeg-Bosnia?[6] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1946 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։
Ստեղծագործությունը խմբագրել
Վեսնա Պարունի ռոմանտիկորեն ոգեշունչ ստեղծագործությունը հատկապես բնորոշ է ետպատերազմյա Հարավսլավիայի երիտասարդ բանաստեղծներին, նրա ստեղծագործության մեջ նոր հասարակության քաղաքացու աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատու լինելու զգացումը միահյուսվում է քնարական տարերքի, երիտասարդությամբ արբենալու և կյանքի մասին առաջին լուրջ խորհրդածությունների հետ։ Քաղաքացիական և անձնական մոտիվները հանդես էին գալիս իրենց բնական միասնությամբ և ներդաշնակ գեղեցկությամբ։ Այդ հատկանիշի շնորհիվ Պարունի բանաստեղծության մեջ արժանի գեղարվեստական մարմնավորում ստացավ այնպիսի մի դժվարին թեմա, ինչպիսին է արդիականությունը իր անմիջական նշանակությամբ («Լուսաբացներ և մրրիկներ», 1947, «Բանաստեղծություններ», 1948): Պարունի ստեղծագործության վաղ շրջանում հանդես եկած մի շարք գծեր, մասնավորապես մարդկանց դիմելը և լրիվ ինքնաբացահայտումը, զարգանում են բանաստեղծի հետագա ստեղծագործության մեջ («Սև ձիթապտուղ», 1955, «Հավատարմություն ջրասամույրներին», 1957, «Ծովին վերադարձրած մարջան», 1959, «Թրակիայի քամին», 1964 և այլն)[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #103247289 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.sarajevo-x.com/kultura/clanak/101025017
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://dhkhb.org/preminuli-clanovi/ — Croatian Writers’ Association of Herzeg-Bosnia.
- ↑ Градска библиотека "Владислав Петковић Дис" Чачак » Добитници награда
- ↑ Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 620։