Վեսա-Մատի Լոյրի
Վեսա-Մատի Լոյրի (ֆիններեն՝ Vesa-Matti Loiri, հունվարի 4, 1945[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[2] - օգոստոսի 10, 2022[3], Հելսինկի[4]), ֆին կինոդերասան, երգիչ, ֆլեյտահար, ներկայացրել է Ֆինլանդիան 1980 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ Որպես դերասան առավել հայտնի է Ուունո Տուրհապուրոյի կատակերգական դերով։
Վեսա-Մատի Լոյրի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆիններեն՝ Vesa-Matti Loiri |
Ծնվել է | հունվարի 4, 1945[1][2] Հելսինկի, Ֆինլանդիա[2] |
Երկիր | Ֆինլանդիա |
Մահացել է | օգոստոսի 10, 2022[3] (77 տարեկան) Հելսինկի[4] |
Մասնագիտություն | դերասան, ֆուտբոլիստ, երգիչ, կատակերգու, երաժիշտ, կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Գործիքներ | Ֆլեյտա և վոկալ |
Ամուսին | Tuula Nyman? |
Պարգևներ | |
Vesa-Matti Loiri Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎեսա-Մատին որպես կինոդերասանի իր կարիերան սկսել է 1962 թվականին, երբ խաղացել է «Երեխաներ» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Ընդհանուր առմամբ, դերասանը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, որոնցից վեցը ընդգրկվել է Ֆինլանդիայի «Լավագույն հայրենական ֆիլմերի TOP 20»-ում։ 1966 թվականին նա ավարտել է Ֆինլանդիայի թատերական ակադեմիան։
Որպես երաժիշտ Լոիրին երկար ժամանակ կատարել է Պերտու Հիետանենի երգերը։ Բացի այդ նա եղել է ֆլեյտահար։ 1980 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում նա ներկայացրել է Ֆինլանդիան։ Նրա մրցակցային կազմը վաստակել է ընդամենը վեց միավոր և գրավել տասնիններորդ (վերջին) տեղը։ Չնայած դրան, նրա երաժշտությունը մինչ հիմա մեծ ժողովրդականություն է վայելում, նա վաճառել է իր դեբյուտային ալբոմի մոտ մեկ միլիոն օրինակ, որի համար ստացել է նաև մի քանի հեղինակավոր մրցանակներ։
Վեսա-Մատի Լոյրին նաև սպորտի (հատկապես բիլիարդի) սիրահար է եղել։ Նա մի քանի տարի զբաղեցրել է Ֆինլանդիայի բիլիարդի ասոցիացիայի նախագահի պաշտոնը[6]։
Վեսա-Մատի Լոյրին մահացել է 2022 թվականի օգոստոսի 10-ին քաղցկեղից[7]։
Սկավառակագրություն
խմբագրել- Ystävän laulut (2003)
- Ystävän laulut II (2004)
- Ivalo (2006)
- Inari (#1 в Finnish Albums Chart) (2007)
- Kasari (#1 в Finnish Albums Chart) (2008)
- Hyvää puuta (2009)
- Skarabee (2010)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Vesa-Matti Loiri (շվեդերեն) — SLS.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mattila I. Vesa-MattiLoiri (фин.) // Helsingin Sanomat / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 2020. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ 3,0 3,1 3,2 Mattila I. Vesa-Matti Loiri (фин.) // Helsingin Sanomat / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 2022. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
- ↑ 4,0 4,1 4,2 Vesa-Matti Loiri on kuollut 77-vuotiaana (фин.) // MTV Uutiset — Helsinki: MTV Oy, 2022.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Elonet (фин.) — MEKU, 2006.
- ↑ Vesa-Matti Loiri liiton kunniajäsen – Suomen Biljardiliitto ry (in Finnish)
- ↑ «Vesa-Matti Loiri on kuollut 77-vuotiaana», MTV Uutiset (Finnish), 2022 թ․ օգոստոսի 10, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսա-Մատի Լոյրի» հոդվածին։ |