Վենտսպիլսի դղյակ (լատիշ․՝ Ventspils viduslaiku pils), պատմական անվանումը՝ Վինդաուի դղյակ (գերմ.՝ Schloß Windau), Լիվոնյան օրդենի ամենամեծ և ամենալավ պահպանված դղյակը Լատվիայի տարածքում, որը գտնվում է Վենտսպիլսում։ Ամրոցը վերականգնվել է և վերածվել թանգարանի։

Վենտսպիլսի դղյակ
Տեսակդղյակ
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՎենտսպիլս[1]
ՀասցեJāņa iela 17[1]
Հիմնադրված է13-րդ դար[1]
ՊատվիրողԼիվոնյան օրդեն
Ժառանգության կարգավիճակԼետոնիայի ազգային ճարտարապետական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դղյակը կառուցվել է 1290 թվականին Վենտա գետի հարավային ափին՝ Բալթիկ ծովից 1 կմ հեռավորության վրա[2]։ Դղյակում գտնվում էին կոմտուրի նստավայրը, սննդի և զենքի պաշարները՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում զորքին մատակարարելու համար։ 14-րդ դարում դղյակը ստացել է ժամանակակից տեսքը[2][3]։

1451 թվականին դղյակի կայազորը բաղկացած էր 7 ասպետներից՝ կոմտուրի գլխավորությամբ, չհաշված սպասավորներին[3]։

Դղյակը լրջորեն վնասվել է լեհ-շվեդական պատերազմի ժամանակ (1659-1660)։ 1798-1802 թվականներին դղյակում տեղակայված էր Հրացանակիրների Սոֆիայի ռուսական գունդը։ 1832 թվականին դղյակը վերածվել է բանտի, որը գոյատևել է մինչև 1959 թվականը։ 1845 թվականին դղյակի հյուսիսարևելյան շինությունում օծվել է ուղղափառ եկեղեցի[4] (փակվել է 1928 թվականին)։ 1977 թվականին դղյակը վերականգնվել է[3]։

Թանգարան խմբագրել

2001 թվականի սեպտեմբերին դղյակում բացվել է Վենտսպիլսի թանգարանը, որի մշտական ցուցադրությունը նվիրված է դղյակի, քաղաքի, նավահանգստի և Վենտսպիլսի երկրամասի պատմությանը։ Կարելի է դիտել նաև «Կենդանի պատմություն» թվային ցուցահանդեսը։ Թանգարանում պարբերաբար տեղի են ունենում ցուցահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Սկզբնապես դղյակը 32×33 մետր չափսերով պարսպապատ տարածք էր՝ 10×10 մետր քառակուսի հատակագծով աշտարակով։ 14-րդ դարում ամրոցի պարիսպը դարձել է երկհարկանի շինությունների պատ՝ ներքին բակով։ Դղյակի շինությունները ներառում էին կապելլա, ժողովների սրահ, ննջասենյակներ, սեղանատուն։ Երրորդ հարկն ավելացվել է 15-րդ դարում։ Ավելացվել է նաև աշտարակ, որը վերածվել է փարոսի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  2. 2,0 2,1 2,2 «Веб-проект Ренаты Римша "Средневековые замки Латвии" - замок Вентспилс». www.castle.lv. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Туристическое агенство SanTur - Лучшие достопримечательности Вентспилса и мыс Колка-живописный мыс разделяющий Балтийское море!». santur.com.lv. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  4. Вентспилс. Церковь Всех Святых (Виндавская замковая церковь)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտսպիլսի դղյակ» հոդվածին։