Վենտուրա Ալվարադո Աիսպուրո (անգլ.՝ Ventura Alvarado Aispuro, օգոստոսի 16, 1992(1992-08-16)[1][2], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Նեկակսա» ակումբի  և ԱՄՆ-ի ազգային հավաքականի պաշտպան։

Վերտուրա Ալվարադո Աիսպուրո
Ventura Alvarado Aispuro
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1992(1992-08-16)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ֆինիքս, ԱՄՆ
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նեկակսա
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2016 Մեքսիկա Ամերիկա 42 (0)
2013—2014  Մեքսիկա Նեկակսա 21 (1)
2017 Մեքսիկա Սանտոս Լագունա 6 (0)
2018—յաժմ Մեքսիկա Նեկակսա 7 (0)
Ազգային հավաքական
2015—այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալվարդոն ծնվել է ԱՄՆ-ում, մեքսիկացիների ընտանիքում։ Նա սկսել է իր կարիերան Մեքսիկայում[3][4], սակայն հանդես է եկել ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա խմբագրել

Ալվարդոն «Ամերիկա» ակումբի սան է։ 2013 թվականի փետրվարի 17-ին «Տոլուկա» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Մեքիկայի առաջնությունում՝ հանդիպման երկրորդ խաղակեսի ավարտին փոխարինելով Ռաուլ Խիմենեսին[5]։ Մասնակցելով մեկ խաղի՝ Վենտուրան դարձել է առաջնության չեմպիոն։ Նույն թվականի ամռանը նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Նեկակսա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 14-ին «Կրուս Ասուլ Իդալգո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ալվարադոն կատարել է իր նորամուտը Ասենսիո լիգայում[6]։ 2014 թվականի ապրիլի 17-ին «Դելֆինես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։

Հետագայում Ալվարադոն վարձավճարային հիմունքերով վերադարձել է «Ամերիկա» ակումբի կազմ։ Օգոստոսկի 20-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի առաջնությունում Պուերտո Ռիկայի «Բայամոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը Մեխիկոյի ակումբի կազմում, միջազգային մակարդակում[8]։ Նույն թվականին Ալվարդոն երկրորդ անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն։ 2015 թվականի ապրիլին «Ամերիկա» ակումբի կազմում Ալվարդոն հաղթել է ԿԱՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայում։ 2016 թվականին նա երկրրդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի հաղթող։

2017 թվականի սկզբին Ալվարադոն տեղափոխվել է «Նեկակսա» ակումբի կազմ։ Հունվարի 22-ին Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։ 2018 թվականի սկզբին Ալվադորը տեղափոխվել է «Նեկակսա» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի մարտի 25-ին Դանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ալվարադոն կատարել է իր նորամուտը ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում[10]։

2015 թվականին նա ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հոնդուրասի[11], Ճամայկաի[12], Կուբաի[13] և Պանամայի[14] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Ամերիկա»

  •   Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն — Կլարուսուրա 2013
  •   Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն — Ապերտուրա 2014
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի դափնեկիր— 2014/2015
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի դափնեկիր — 2015/2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «American Exports: Ventura Alvarado gearing up for Liga MX final as Club America seek historic 12th title | MLSsoccer.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Liga MX pair Alvarado and Yarbrough facing big international decisions — ESPN FC
  5. «Америка VS. Толука 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013—02—17.
  6. «Некакса VS. Крус Асуль Идальго 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—09—21.
  7. «Дельфинес VS. Некакса 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2014—04—17.
  8. «Америка VS. Байямон 6:1» (անգլերեն). soccerway.com. 2014—08—20.
  9. «Монаркас Морелия VS. Сантос Лагуна 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017—01—22.
  10. «Դանիա VS. ԱՄՆ 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—03—25.
  11. «ԱՄՆ VS. Հոնդուրաս 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 8.
  12. «США VS. Ямайка 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  13. «США VS. Куба 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 18.
  14. «Панама VS. США 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտուրա Ալվարադո» հոդվածին։