Վենիամին Կոնստանտինովիչ Ժակ (ռուս.՝ Вениамин Константинович Жак, հունվարի 18 (31), 1905[1], Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1982(1982-03-30)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ և թարգմանիչ։

Վենիամին Ժակ
Ծնվել էհունվարի 18 (31), 1905[1]
ԾննդավայրՄախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 30, 1982(1982-03-30)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերբանաստեղծություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեական հարուստ ընտանիքում։ 1918 թվականից ապրել է Դոնի Ռոստովում։ Տպագրվել է 1923 թվականից, 1926 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։ Հայտնի է առաջին հերթին երեխաների համար բանաստեղծություններով, թեպետ գրել է նաև «լուրջ» քնարական ստեղծագործություններ։ Ժակը հիսուն գրքի և թարգմանությունների ժողովածուների հեղինակ է, այդ թվում՝ «Բոլորի մասին միանգամից»[2], «Իմաստունները», «Ով կտցահարեց աստղերը»[3], «Տարբեր տարբերություններ» (1981), «Երբ սկսվում է առավոտը» (1984)։

Բացի բանաստեղծություններից, գրել է նաև հոդվածներ իր ժամանակակից գրողների ստեղծագործության վերաբերյալ, հիշողություններ Մայակովսկու, Օստրովսկու, Սերաֆիմովիչի և ուրիշների մասին։

Ընտանիք խմբագրել

  • Կինը` Մարիա Սեմյոնովնա Բրաիլովսկայան (1901-1995), Կարլ Մարքսի անվան մարզային գիտական գրադարանի աշխատակցուհի։
  • Որդին՝ Սերգեյ Վենիամինովիչ Ժակը (1930-2012), տեխնիկական գիտությունների դոկտոր, Հարավային Դաշնային համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսոր։
  • Քույրը՝ Դորա Կոնստանտինովնա Ժակը (1911-2002), մատենագետ և գրադարանավար, մանկավարժական գիտությունների թեկնածու (1951)։
  • Եղբայրը՝ Դավիդ Կոնստանտինովիչ Ժակը (1903-1973), Սոյուզմաշուչյոտի գլխավոր ինժեներ, վիճակագիր։ Ամուսնացած էր էսէռ և հրապարակախոս Ֆերդինանդ Սվետլովի դուստր Ե. Ֆ. Սվետլովայի հետ։ Նատալյա Սոլժենիցինայի խորթ հայրն էր։
  • Եղբայրը՝ Մեյեր Կոնստանտինովիչ Ժակը (1901-1942), անասնաբույժ գիտնական։

Հիշատակ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. — Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. — С. 39—44. — 112 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 2500 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с. — 20 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. «Про всех сразу» (1960 г.)(չաշխատող հղում)
  3. ««Кто склевал звёзды» (1974)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել