Վենետներ (այլ կիրառումներ)
Վենետներ (լատին․՝ Veneti ), 1․ հնագույն ցեղեր։ Բնակվել են Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերին, Պո գետից հյուսիս-արևելք։ Ըստ հնագիտների տվյալների, վենետներ այստեղ հայտնվել են մ․թ․ա․ 12-11-րդ դարերը։ Մկգբում զբաղեցրել են մերձալպյան հովիտները, այնուհետև տարածվել հարավ-արևելքում։ Հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ (առավելապես՝ ձիաբուծությամբ)։ Վենետների գլխավոր քաղաքները եղել են Ատեստեն (այժմ՝ էստե) և Պատավիումը (այժմ՝ Պադուա)։ Վենետները դաշնակցել են հռոմեացիներին՝ կելտ․ ցեղերի դեմ պայքարում (մ․թ․ա․ 4-րդ դար)։ Պունիկյան 2-րդ պատերազմի ժամանակ (մ․թ․ա․ 218-201) պաշտպանել են Հռոմին՝ ընդդեմ Կարթագենի։ Մ․թ․ա․ 183 թվականից Վենետների բնակության տարածքները մտել են Հռոմի Ցիզալպիական Գալիա պրովինցիայի կազմի մեջ։ Մ․թ․ա․ 49 թվականին վենետները ստացել են հռոմական քաղաքացիության իրավունք։ Արդի գիտության մեջ վենետների լեզուն համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի աոանձին ճյուղ, որը մի շարք ընդհանուր գծեր ունի գերմաներեն և իտալերեն լեզուների հետ։ Այլ ուսումնասիրողներ վենետներին վերագրում են իլլիրական ցեղերին։ 2․ Վենետներ են անվանվել նաև Ատլանտյան օվկիանոսի ափերին բնակված կելտ․ ցեղերը, որոնց մ․թ․ա․ 58-51 թվականների գալիական արշավանքների ժամանակ նվաճել է Հուլիոս Կեսարը։ 3․ Վենետներ անվանումն է կրել սլավոն, ցեղերի արևմտյան ճյուղը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 373)։ |