Վեյնախյան լեզուներ մերձավոր լեզուների խումբ, մտնում է արևելա-կովկասյան լեզվաընտանիքի մեջ և կազմում նրա ճյուղերից մեկը։ Հիմնական լեզուներն են չեչեներենը, ինգուշերենը (գրական լեզուներ են դարձել հեղափոխությունից հետո, այբուբենը՝ ռուսագիր, խոսվում են Չեչենա-Ինգուշ․ ԻԱՍՀ-ում) և բացբիերենը (անգիր լեզու է, խոսվում է Վրացերեն ՍՍՀ որոշ վայրերում, բացբիների գրական լեզուն վրացերենն է)։ Խոսողների թիվը (1979 թվականի տվյալներով) չեչեներեն՝ 745,3 հզ․, ինգուշերեն՝ 181,3 հզ․, բայբիերեն՝ մոտ 3 հզ․ մարդ։ Վեյնախյան լեզուները բնորոշվում են ձայնավորական հարուստ համակարգով, երկար ու կարճ ձայնավորների և երկբարբառների առկայությամբ․ շեշտը հիմնականում արմատի սկզբնավանկում է (բնիկ բառերում)։ Գոյականն ունի թվի, հոլովի, դասի կարգեր, չեչեներենն ու ինգուշերենը զանազանում են 6, բացբիերենը մինչև 8 դաս։ Հոլովական կազմը բազմազան է։ Բայն ունի եղանակի, ժամանակի, կերպի, դասի և այլ կարգեր։ Առկա է նաև նախադասության էրգատիվ կառուցվածք։