Վեհիկ Տեր-Գրիգորյան

հայ նկարիչ

Վեհիկ Ջալալի Տեր-Գրիգորյան (ապրիլի 29, 1902(1902-04-29), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1965(1965-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ։

Վեհիկ Տեր-Գրիգորյան
Ի ծնեԹորոս Տրակոնի Տեր-Հակոբյան
Ծնվել էապրիլի 29, 1902(1902-04-29)
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 9, 1965(1965-03-09) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1930)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Վեհիկ Տեր-Գրիգորյանը ծնվել է Ախալցխայում։ 1930 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել Եղիշե Թադևոսյանին և Ե․ Լանսերեին։ Աշխատել է դիմանկարի («Ինքնանկարի», 1945, «Սայաթ-Նովա», 1962, Բայրոնի դիմանկարը 1965), նատյուրմորտի (1944), թեմատիկ պատկերի («Կովկասյան պար», 1945), բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահ) ասպարեզում։ Ստեղծագործություններում ներկայացրել է կովկասյան կենսակերպը՝ քնարականությամբ պատկերելով հեզաճկուն կանանց։ Տեր-Գրիգորյանի գործերում ցայտուն կերպով արտահայտվել է նկարչուհու նրբազգաց գեղարվեստական ձևամտածողությունը։ Հաստ քսվածքով գույների (հիմնականում՝ շագանակագույն) զուսպ համադրությունները, ռոմանտիկ շունչը նրա աշխատանքներում պահպանել են հին վարպետների նկարչության որոշ առանձնահատկություններ։ Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն տեսարաններ, գրաֆիկական գործեր ու էքսլիբրիսներ։ 1945 թվականին տեղափոխվել է Երևան։ 1945-1960 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում դասավանդել է գծանկար։

Վեհիկ Տեր-Գրիգորյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում` «Սայաթ-Նովա» (1942), «Կովկասյան պար» (1945), «Մտորում» (1940), «Ինքնադիմանկար գլխարկով» (1947), «Բերրիություն» (1944), «Կինը վարդագույն զգեստով» (1945) և այլն[1]։ Ուշագրավ են նաև Տեր-Գրիգորյանի գրաֆիկական թերթերը, որոնք «Սասունցի Դավիթ» էպոսի (1947), հեքիաթների ջրաներկ նկարազարդումներ են ու կոմպոզիցիոն գործեր։

Ցուցահանդեսներ խմբագրել

1935 թվականից մասնակցել է Թիֆլիսում, Երևանում, Մոսկվայում կազմակերպված հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1965 թվականին Երևանում բացվել է նրա հետմահու անհատական ցուցահանդեսը[2]։

Կատալոգ խմբագրել

Վեհիկ Տեր-Գրիգորյան։ Ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ-հրավիրատոմս։ Երևան։ Պոլիգրաֆկոմբինատ, Ա.թ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  2. «AV Production - Վեհիկ Տեր-Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. Հայաստանի պետական պատկերասրահ (ed.). Վեհիկ Տեր-Գրիգորյան։ Ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ-հրավիրատոմս = Веик Тер-Григорян. Երևան: Պոլիգրաֆկոմբինատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 666