Վելա Բլագոևա
Վելա Բլագոևա (բուլղար․՝ Вела Благоева, սեպտեմբերի 29, 1858[1], Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1921[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի գրող, լրագրող, մանկավարժ, բուլղարիայում կանանց շարժման հիմնադիրներից։ Հիմնական կրթությունն ստացել է Օսմանյան կայսրությունում, այնուհետև զբաղվել է ուսուցչությամբ, նախքան Ռուսաստանում ուսումը շարունակելու համար կրթաթոշակ ստանալը։ Ռուսաստանում մանկավարժական դասընթացների մասնակցելուց հետո դարձել է սոցիալիստ։ Վերադառնալով Բուլղարիա՝ դասավանդել է դպրոցում և խմբագրականներ է գրել մի շարք հրատարակչություններում։ 1901 թվականին մի խումբ ֆեմինիստների հետ հիմնադրել է Բուլղարացի կանանց միությունը։ Երկու տարի անց Բուլղարիայում կազմակերպել է սոցիալիստ կանանց կազմակերպությունը և առաջին համաժողովը։
Վելա Բլագոևա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1858[1] |
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 21, 1921[2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա[2] |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և խմբագիր |
Ամուսին | Դիմիտր Բլագոև |
Երեխաներ | Dimitar Blagoev?, Stella Blagoeva?, Natalia Blagoeva? և Vladimir Blagoev? |
Կենսագրություն
խմբագրելՎիկտորիա Ատանասովա Ժիվկովան ծնվել է 1859 թվականի սեպտեմբերի 29-ին Օսմանյան Բուլղարիայի Վելիկո Տիռնովո քաղաքում Նեդա Սպիրիդոնովայի և Ատանաս Ժիվկովի ընտանիքում։ Ընտանիքի հինգ երեխաներից եղել է կրտսերը[3] քույրերը՝ Մարիոլան և Ռոզը, [4] և եղբայրները՝ Գեորգի Ժիվկովը եղել է քաղաքական գործիչ և երեք անգամ եղել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահը[5], Նիկոլա Ժիվկովը՝ ով հիմնել է Բուլղարիայում առաջին մանկապարտեզը, եղել է գրող, գրել է ազգային օրհներգի՝ «Շումի Մարիցայի» բառերը[6]։ Ընտանիքի հայրը մահացել է, երբ երեխաները դեռ փոքր էին, և ընտանիքի հոգսն ընկել է ավագ որդիների վրա[7]։ Վելան ավարտել է Տիռնովոյի միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Գաբրովոյի ավագ դպրոցում,[3], 1871 թվականին ավարտել է Գաբրովոյի իգական դպրոցը։ Աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել է Բերկովիցայի, Ստամբուլի, Վառնայի դպրոցներում։ 1874 թվականին Ժիվկովան և եղբայրը՝ Նիկոլան, ամառային արձակուրդների ընթացքում գումար են հավաքում Վառնայում աղջիկների դպրոց և եկեղեցի կառուցելու համար։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Վելան Սվիշտովի 50-րդ դաշտային հոսպիտալում բուժքույր է եղել։ Պատերազմի ավարտից հետո՝ 1878 թվականին[4] Ժիվկովան Սանկտ Պետերբուրգի սլավոնական բարեգործական կոմիտեից կրթաթոշակ է ստանում [3] և հաճախում Մարիինսկի աղջիկների ավագ դպրոցի մանկավարժական դասընթացներին, որն ավարտում է 1881 թվականին[4]։ Բուլղարիա վերադառնալով՝ դասավանդում է Ադրիանապոլիսում, այնուհետև՝ Բիտոլայում։ Ռուսաստան վերադառնալով՝ 1882-1884 թվականներին մանկավարժական աստիճան ստանալու համար ուսանում է Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանում անցկացրած տարիներին նրա վրա ազդել են ցարական ինքնակալության դեմ ուսանողական բողոքի ցույցերը[3], որտեղ էլ նա հանդիպել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ուսանող Դիմիտար Բլագոևին և ամուսնացել նրա հետ[4]։