Վացլավ Շիմանովսկի
Վացլավ Շիմանովսկի (լեհ.՝ Wacław Szymanowski, օգոստոսի 23, 1859[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1930[3][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ քանդակագործ, նկարիչ։
Վացլավ Շիմանովսկի լեհ.՝ Wacław Szymanowski | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1859[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 22, 1930[3][2] (70 տարեկան) |
Վախճանի վայրը | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Շոպենի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Wacław Szymanowski (sculptor) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1859 թվականի օգոստոսի 23-ին լեհ գրող Վացլավ Շիմանովսկու ընտանիքում։ 1875-1879 թվականներին քանդակագործություն է ուսանել Ցիպրիան Գոդեբսկու դասարանում, նկարչություն է սովորել Փարիզի «École des Beaux-Arts» գեղարվեստի դպրոցում։ 1880-1882 թվականներին սովորել է Մյունխենում։ Նույն ժամանակահատվածում համագործակցել է նկարիչ Ստանիսլավ Գրոխոլսկու հետ։ 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում մրցանակ է ստացել «Kłótnia Hucułów» նկարի համար։ 1895 թվականից սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Մինչև 1905 թվականը ապրել է Փարիզում։
Ամուսնացել է ԱՄՆ-ի քաղաքացի Գաբրիելե Տուրների հետ։ Որդին` Վացլավ Շիմանովսկին, եղել է քաղաքական գործիչ, գիտնական[4]։
Մահացել է 1930 թվականի սեպտեմբերի 22-ին Վարշավայում, թաղվել Կրակովի` Ռակովիցկու գերեզմանատանը։
Ստեղծագործություն
խմբագրելՇիմանովսկին եղել է բազմաթիվ մահարձանների, այդ թվում հոր մահարձանի (Վարշավա, Պովոնզկի գերեզմանոց) հեղինակ։ Քադակել է հուշարձաններ, հեղինակել է Ֆրեդերիկ Շոպենի արձանը Վարշավայում։
1984 թվականին Վրոցլավում կանգնեցվել է Յուլիուշ Սլովացկու արձանը, որը քանդակել էր Անջեյ Լենտովսկին Վացլավ Շիմանովսկու մեկուկես մետրանոց քանդակի հիման վրա. Շիմանովսկին այն քանդակել էր 1905 թվականին։
Վացլավ Շիմանովսկու չիրականացված նախագծերից մեկը մոնումենտալ քանդակագործական կոմպոզիցիայի ստեղծումն էր` «Ուղևորություն Վավել», որը նախատեսված էր կանգնեցնել Վավելի հոսպիտալի մոտ։ Այս կոմպոզիցիան բաղկացած պետք է լիներ 52 կերպարից, որոնք ներկայացնելու էին լեհ թագավորներին և հասարակական նշանավոր գործիչներին։ Ներկայումս «Ուղևորություն Վավել» կոմպոզիցիայի մանրակերտը ներկայացված է Կրակովի ազգային թանգարանում։
Կրակովյան Պլանտի քաղաքային այգում տեղադրված է Վացլավ Շիմանովսկու` Արթուր Գրոտերին պատկերող արձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Encyklopedia powszechna PWN (1976), vol. 4, p. 372.
Գրականություն
խմբագրել- Encyklopedia powszechna PWN, Warszawa, Państwowe Wydawnictwo Naukowe, vol. 4, стр. 372, 1976.
- Encyklopedia Warszawy, 1994.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վացլավ Շիմանովսկու նկարներ (լեհ.)
- Կենսագրություն (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացլավ Շիմանովսկի» հոդվածին։ |