Վարվարին (սերբ.՝ Варварин, Varvarin), քաղաք և Ռասինի շրջանի համանուն համայնքի կենտրոնակայանը։ Գտնվում է Մորավայի ձախ ափին, բարձրություն ծովի մակարդակից 144 մետր է։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում ապրում են 2169 բնակիչ։

Քաղաք
Վարվարին
սերբ.՝ Варварин, Varvarin
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանՌասինի շրջան
ՀամայնքՎարվարին (համայնք)
Մակերես297 կմ² կմ²
ԲԾՄ142 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
ԲնակչությունDecrease 2169 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Հեռախոսային կոդ387 037
Փոստային ինդեքս37260
Փոստային դասիչ37260
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կայքvarvarin.org.rs
Վարվարին (Բոսնիա և Հերցեգովինա)##
Վարվարին (Բոսնիա և Հերցեգովինա)

Աշխարհագրություն խմբագրել

 
Մորավան Վարվարինի շրջանում

Վարվարինը տեղակայված է Կենտրոնական Սերբիայում՝ Տեմնիչ շջանում՝ Մորավա գետի վրա։

Պատմություն խմբագրել

Քաղաքային շրջան Վարվարինի անունը ծագում է գյուղի անունից, որը ի հայտ է եկել ժամանակակից քաղաքի տեղում շատ ավելի վաղ, չնայած քաղաքը երկար ժամանակ հայտնի է եղել Սպիտակ Եկեղեցի (18-19 դար) անվամբ։ Վարվարինը հայտնի է դարձել Հին Սերբիայի և Հունաստանի առումինների միգրացիայի ժամանակ, որոնք եկել էին այս շրջանի զարգացման համար։ 1882 թվականի սեպտեմբերի 29-ին Միխայիլ Օբրենովիչ թագավորի հրամանով Վարվարինը ստացել է ավանի կարգավիճակ։ Վարվարին անվան ծագման մասին շատ գոյություն ունեն շատ լեգենդներ։

 
Ուղղափառ եկեղեցի Վարվարինում

Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ հին ժամանակներից այս շրջանում կյանքը զարգանում էր արագացրած տեմպով։ Վարվարինի տեղում, պեղումների ժամանակ, գտնվել են հռոմեական շրջանի 4000-ամյա հետքեր։

Բնակչություն խմբագրել

Վարվարինի մեծահասակ բնակչությունը կազմում է 1761 մարդ, իսկ միջին տարիքը կազմում է 39,7 տարեկան (37,7 տղամարդկանց միջև և 41,5 կանանց միջև)։ Ընտանիքների թիվը՝ 735, իսկ ընտանիքի անդամների միջին քանակը՝ 2,99։ Բնակչության մեծամասնությունը կազմում են սերբերը։

Ազգային կազմ խմբագրել

Բնակչության էթնիկ կազմը[1]՝

  • սերբեր - 2149 մարդ (97,77 %)
  • չեռնոգորցիներ - 6 մարդ (0,27 %)
  • մակեդոնացիներ - 6 մարդ (0,27 %)
  • բուլղարներ - 6 մարդ (0,27 %)
  • խորվաթներ - 4 մարդ (0,18 %)
  • գերմանացիներ - 2 մարդ (0,09 %)
  • հարավսլավներ - 1 մարդ (0,04 %)
  • անհայտ - 20 մարդ (0,80 %)

Մշակույթ խմբագրել

 
Առողջական սահմանափակ հնարավորություններով երեխաների համար տուն, որը կառուցվել է ամերիկյան ինժեներների հաշվին

Վարվարինի մշակութային հուշարձաններից են՝

  • Իշխանական ջրաղաց,
  • Սուրբ Աստվածածնի եկեղեցի՝ Միլետա Օբրենովիչ իշխանի գերեզմանով,
  • Յովա Կուրսուլայի հուշարձանը։

Վարվարինում որոշ ժամանակ գտնվել է Պրիշտիի գեղարվեստական համալսարանի մասնաճյուղը, որը տեղափոխվել էր մինչև 1999 թվականի Կոսովոյի պատերազմը։

Այստեղ է գտնվում Վարվարինի համայնքային գրադարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «РЗС». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվարին» հոդվածին։