Վարվառա Ռիժովա
Վարվառա Ռիժովա (հունվարի 15 (27), 1871, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 18, 1963[1] կամ մայիսի 17, 1963[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 1937։ 1893 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանին կից դրամատիկական դասընթացները (Ա․ Լենսկու դասարանը) և ընդունվել Փոքր թատրոնի թատերախումբ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15 (27), 1871 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 18, 1963[1] (92 տարեկան) կամ մայիսի 17, 1963[2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Նիկոլայ Մուզիլ, մայր՝ Վարվառա Մուզիլ-Բորոզդինա |
Ամուսին(ներ) | Իվան Ռիժով |
Երեխա(ներ) | Նիկոլայ Ռիժով |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծագործական ուղին սկսել է որպես կատակերգակ դերասանուհի։ 1900-ական թվականների վերջից խաղացել է գլխավորապես բնութագրական դերեր։ Ռիժովայի բարձր վարպետությունը դրսեորվել է ռուսական դասական, հատկապես Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում։ Նրա արվեստին բնորոշ էր կենցաղային հավաստիությունը, նուրբ հումորը, անկեղծությունը։
Դերեր
խմբագրելԴերերից են՝ Ֆեկլուշա, Անֆուսա, Ուլիտա (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», «Գայլեր և ոչխարներ», «Անտառ»), Կոմսուհի-տատիկ (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Մարիա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Դեմիդենա (Լեոնովի «Արշավանք»)։
Մրցանակներ
խմբագրելԽՍՀՄ պետական մրցանակ 1943։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Рыжова Варвара Николаевна (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Ռիժովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |