Ջափարիձե Վարվառա Մելիքսեդեկի (Միքայելի) (Խոջայանց) 1886, գյուղ Սաշխետ (Վրաստանի նախկին Քութայիսի նահանգապետ) Վարվառա Մելիքսեդեկի Ջափարիձե (Խոշայանց) - հոկտեմբերի 29, 1952, Մոսկվա, Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ՌՍԴԲԿ անդամ 1902 թվականից, բոլշևիկ Պ․ Ա․ Ջուսփադիձեի կինը։

Ջափարիձե Վարվառա Մելիքսեդեկի
Ծնվել է1886
Ծննդավայրգյուղ Սաշխետ, Վրաստան
Մահացել էհոկտեմբերի 29, 1952
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
ԱշխատանքՎԿԿ ԿԿ Կինբաժնի վարիչ
ՎԽՍՀ լուսժողկոմի տեղակալ
ԱմուսինՊ․ Ա․ Ջուսփադիձե
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Քութայիսի գիմնազիան (1903)։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս (1903, 1905, 1907) ձերբակալվել է։ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի առաջադրանքով 1904 թվականին տեղափոխվել է Բաքու։ Բանվորական դպրոցներում զբաղվել է ուսուցչությամբ, կատարել պրոպագանդիստական աշխատանք։ 1918 թվականի օգոստոսին նրա միջոցով կապ է հաստատվել Բաքվի ձերբակալված կոմիսարների և դրսի ընկերների միջև։

1918 թվականի սեպտեմբերի 26-ին կոմիսարների հետ, Կրասնովոդսկում ձերբակալվել է։ 1918 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել ՕՍԴԲԿ լուսժողկոմատի քաղաքական լուսավորության գլխավոր վարչությունում։

Աշխատանք

խմբագրել

1920 թվականից աշխատել է Թիֆլիսում՝ Ադրբեջանի ԽՍՀ ներկայացուցչությունում։ 1921-1922 թվականներին եղել է ՎԿԿ ԿԿ Կինբաժնի վարիչ, 1930-1931 թվականներին՝ ՎԽՍՀ լուսժողկոմի տեղակալ։ 1933 թվականից աշխատել է ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատում։ Եղել է ԽՍՀՄ խորհրդի 1 համագումարի, ԽՄԿԿ 15, 17 համագումարների պատգամավոր։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։