Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյան, ծննդյան անունով՝ Պողոս Հերկելյան (արմտ. հայ.՝ Վարուժան արք․ Հերկելեան, մայիսի 18, 1946(1946-05-18), Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), հայ արքեպիսկոպոս (2003), եկեղեցական, կրթական, հրատարակչական և գրական գործիչ։

Վարուժան Հերկելյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1946(1946-05-18) (77 տարեկան)
ԾննդավայրԱնջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
ԿրթությունArmenian theological seminary of Antelias?
Մասնագիտությունարքեպիսկոպոս և հոգևորական
 Varoujan Hergelian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վարուժան Հերկելյանը ծնվել է 1946 թվականին Անջար քաղաքում (Լիբանան)։ Ծննդյան անունը Պողոս Հերկելյան է։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, որից հետո հաճախել է Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր ճեմարան, որն ավարտելով 1967 թվականին։

Ծառայել է որպես ուսուցիչ և տնօրեն Անջարի, Զահլեի և Թռչնոց բույն վարժարաններում։ Որպես հոգևորական ծառայել է Լիբանանում, Կիպրոսում և Հունաստանում։

1997 թվականի օգոստոսից մինև 2014 թվականի մայիսը եղել է Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական փոխանորդ[1]։ 2003 թվականին ստացել է Արքեպիսկոպոսի կոչում[2]։

Գործունեություն խմբագրել

 
Վարուժան արքեպիսկոպոսը (կենտրոնում) Կիպրոսի խորհրդարանի ղեկավար Մարիոս Գարոյանի (ձախից) և պատգամավոր Վարդգես Մահտեսյանի (աջից) հետ, 2006 թվական

Տ. Վարուժան Սրբազանը բեղուն եկեղեցական, կրթական, հրատարակչական և գրական գործունեություն է ծավալել։

Գրական գործունեություն խմբագրել

Վարուժան Հերկելյանը հիմնադիրն է «Գառնի» մատենաշարի, որը լույս է տեսել 41 հատորով։ 1993 թվականից ի վեր հրապարակում է «Արծիվ» ամսաթերթը (www.ardziv.com):

1997 թվականից ի վեր հրապարակում է Կիպրոսի Առաջնորդարանի «Գեղարդ» լրատուն։ Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով՝ ազգային-կրթական և մշակութային թեմաներով։ Առ այսօր հրատարակած են հինգ հատորներ.

  • «Հայաստանեայց Եկեղեցին Կիպրոսի Մէջ» (2003),
  • «Ատանայի Վկաները եւ Ս. Ստեփանոս Վկայարանը – 1909» (2010),
  • «Թղթակցութիւն Սահակ Բ. Կաթողիկոսի եւ Պետրոս արք. Սարաճեանի» (2010),
  • «Կիպրոսի Թեմի Հովուական Կարգը եւ Թեմական Կազմաւորումը» (2011),
  • «Տարագրութիւն, Որբեր, Մելգոնեան Հաստատութիւն» (2011)։

«Ավագ շաբաթ» հատորը լույս տեսել 2015 թվականին (846 էջ)։ Հատորում ներառված են Ավագ շաբաթի ընթացքում կատարվող եկեղեցական բոլոր աղոթքներն ու շարականները։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով սրբադասված նահատակների հիշատակին։

«Դիվան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի» մաս Բ., Էջմիածնի կաթողիկոսների կոնդակներ (1705-1800)  հատորը լույս է տեսել Վարուժան արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ։ Հաջորդ հատորները լույս են տեսել Անթիլիասի տպարանում` որպես «Գևորգ Մելիտինեցի» գրական մրցանակի հրատարակություններ։

Հասարակական գործունեություն խմբագրել

2002 թվականի ապրիլի 28-ին Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանի ջանքերով Կիպրոսում բացել է մի կոթող՝ Սիրիայի Դեր Զոր անապատի նահատակների ոսկորների մնացորդներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Church | CYPRUS ARMENIANS | GIBRAHAYER». www.hayem.org (անգլերէն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Մուսալեռցի - Այնճարցի Գրագէտներ». mousaleranjar.org. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «The Armenians of Cyprus» (PDF). էջ 31.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարուժան Հերկելյան» հոդվածին։