Վարկալա (անգլ.՝ Varkala, մալայալամ՝ വര്‍ക്കല), քաղաք Հնդկաստանի Կերալա նահանգում՝ Տիրուվանանտապուրամ շրջանում։ Կարևոր զբոսաշրջային կենտրոն է։

Բնակավայր
Վարկալա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1980 թ.
Մակերես15,42 կմ²
ԲԾՄ190±1 մետր
Բնակչություն42 273 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0470
Փոստային դասիչ695141
Վարկալա (Հնդկաստան)##
Վարկալա (Հնդկաստան)

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Տեղակայված է Տրիվանդրամ քաղաքից մոտ 50 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կոլամ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևելք և Կոչչի քաղաքից 180 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 0 մ[1]։

Քաղաքի կլիման կարելի է բնութագրել որպես արևադարձային կլիմա չոր ձմեռներով և անձրևոտ ամռներով։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 26,8 °C: Տարեկան տեղումների նորման մոտ 2256 մմ է (առավել չոր ամիսը հունվարն է, տեղումների նորման՝ 19 մմ, իսկ խոնավ ամիսը՝ հունիսը, նորման՝ 457 մմ)։ Ամենատաք ամիսը ապրիլն է, որի միջին ջերմաստիճանը 28,6 °C է։ Ամենացուրտ ամիսը հուլիսն է, երբ միջին ջերմաստիճանը 25,9 °C է։ Այսպիսով, ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանի տարբերությունը միայն 2,7 °C է[2]։

Վարկալաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.9
(85.8)
30.7
(87.3)
31.7
(89.1)
31.8
(89.2)
31.3
(88.3)
29.1
(84.4)
28.6
(83.5)
28.9
(84)
29.3
(84.7)
29.3
(84.7)
29.1
(84.4)
29.3
(84.7)
29.92
(85.84)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
26.9
(80.4)
28.1
(82.6)
28.6
(83.5)
28.2
(82.8)
26.5
(79.7)
25.9
(78.6)
26.2
(79.2)
26.5
(79.7)
26.5
(79.7)
26.2
(79.2)
26
(79)
26.81
(80.28)
Միջին ցածր °C (°F) 22.4
(72.3)
23.2
(73.8)
24.5
(76.1)
25.4
(77.7)
25.2
(77.4)
23.9
(75)
23.3
(73.9)
23.5
(74.3)
23.7
(74.7)
23.7
(74.7)
23.4
(74.1)
22.7
(72.9)
23.74
(74.74)
Տեղումներ մմ (դյույմ) 19
(0.75)
27
(1.06)
52
(2.05)
144
(5.67)
248
(9.76)
457
(17.99)
336
(13.23)
222
(8.74)
201
(7.91)
290
(11.42)
205
(8.07)
55
(2.17)
2256
(88,82)
Միջ. անձրևոտ օրեր 1 2 3 8 10 19 17 14 11 12 8 3 108
Միջին օրական արևային ժամ 9 9 8 8 7 5 5 6 6 6 6 7 6.8
Աղբյուր #1: Climate-Data.org[3]
Աղբյուր #2: Weather2Travel[4] for sunshine and rainy days

Բնակչություն խմբագրել

2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վարկալայի բնակչությունը կազմում է 42 273 մարդ[5]։ Տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության 49 %, կանայք՝ 51 %։ Գրագիտության միջին մակարդակը 88 % է (տղամարդկանց շրջանում՝ 92 %, կանանց՝ 85 %): 6 տարեկանից փոքր երեխաները կազմում են բնակչության 11 %-ը։

Տրանսպորտ խմբագրել

Խոշոր երկաթուղային կայարան է։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Տրիվանդրամում (55 կմ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Varkkallai, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Climate: Varkala - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Climate: Varkala - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Varkala Climate and Weather Averages, Kerala». Weather2Travel. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns. (Provisional)». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին.