Վարթո Տերյան
իրանահայ դերասանուհի
Վարթո Տերյան (1896, Թավրիզ, Իրան - 1974, Թեհրան, Իրան, պարս․՝ وارتو طریان), իրանահայ դերասան:
Վարթո Տերյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1896 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | 1974 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Արտո Տերյան |
Երեխա(ներ) | Ալենուշ Տերյան |
Արտո Տերյանի կինը, Ալենուշ Տերյանի մայրը:
ԿենսագրությունԽմբագրել
Վարթո Տերյանը ծնվել է 1896 թվականին Թավրիզում: Նախնական կրթություն ստացել է Թեհրանում, այնուհետև ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Շվեյցարիա, որտեղ սովորել է նաև բեմական խոսքի արվեստ: Վերադարձել է Թեհրան, ամուսնացել Արտո Տերյանի հետ, և միասին հանդես են եկել բազմաթիվ ներկայացումներում: Շուրջ 25 տարի գործել է թատերական ասպարեզում:
Խաղացել է պարսկական պիեսներում, արժանացել «Իրան», «Միություն», «Իրանի աստղ», «Ազատ Իրան», «Օրենք», փարիզյան «Մերքուր դը Ֆրանս» ամսագրերի գովասանքին ու մեծարմանը:
Մահացել է 1974 թվականին Թեհրանում[1]:
ԳրականությունԽմբագրել
- Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bedrosian Narek Hartunian and Narbeh։ «فصلنامه فرهنگی پیمان»։ www.paymanonline.com։ Վերցված է 2017-11-25