Արտո Տերյան
Արտո Տերյան (1892, Թեհրան, Իրան - 1954, պարս․՝ آرتو طریان), իրանահայ դերասան, ռեժիսոր, Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իրանում մեծ դեր է խաղացել թատրոնի զարգացման գործում:
Արտո Տերյան | |
---|---|
Ծնվել է | 1892 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | 1954 |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Վարթո Տերյան |
Երեխա(ներ) | Ալենուշ Տերյան |
Թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Վարթո Տերյանի ամուսինը, ֆիզիկոս, աստղագետ Ալենուշ Տերյանի հայրը:
ԿենսագրությունԽմբագրել
Արտո Տերյանը ծնվել է 1892 թվականին Թեհրանում: Սովորել է Թեհրանի Հայկազյան դպրոցում: Երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է դրսևորել թատրոնի նկատմամբ: 1917 թվականին Տերյանն մեկնել է Մոսկվա, ուսումնասիրել թատերական արվեստը: Թեհրանում հիմնադրել է մի շարք թատերախմբեր, մարմնավորել է բազմաթիվ դերեր:
Արտո Տերյանը մեծ ներդրում ունի իրանական թատրոնի առաջընթացի գործում: Նա հայերեն և պարսկերեն է թարգմանել մի շարք պիեսներ:
Մահացել է 1954 թվականին[1]:
ԳրականությունԽմբագրել
- Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bedrosian Narek Hartunian and Narbeh։ «فصلنامه فرهنگی پیمان»։ www.paymanonline.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-07-ին։ Վերցված է 2017-11-25